Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
հասարակություն
Ապրիլի 24-ին Բեռլինում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ:
Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կանադայի Զորյան ինստիտուտի նախագահ Գրեգ Սարգսյանի և գործադիր տնօրեն Ջորջ Շիրինյանի հետ:
Ապրիլի 24-ին Իտալիայի Սենատը` ի դեմս նախագահող Վանինո Կիտիի և սենատորներ Ալբերտինա Սոլիանիի, Ֆրանչեսկո Պարդիի, Լաուրա Ալլեգրինիի, հիշատակել է Հայոց ցեղասպանությունը` կոչ անելով քաղաքական համարժեք պատասխան տալ կատարված ողբերգությանը, քանի որ ժխտողականությունն այլևս անհանդուրժելի է: Ալեգրինին, մասնավորապես, հիշատակել է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը և ներկայումս դեռևս լուծում չստացած ԼՂ հակամարտությունը լարվածության մեջ են պահում Հայաստանը, ով մեծապես կարևորում է ժողովրդավարությունը և Եվրոպայի հետ ...
Հայոց ցեղասպանության 97 –րդ տարելիցի կապակցությամբ Ուկրաինայի բոլոր հայկական համայնքներում անցկացվեցին կոնֆերանսներ, կլոր սեղաններ, հիշատակի երեկոներ, երթեր, հայկական եկեղեցիներում կատարվեցին հոգեհանգստի պատարագներ:
Շվեյցարիայում ընթանում են Հայոց ցեղասպանության հիշատակի 97-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ:
Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:
Ապրիլի 24-ին Ռումինիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ, որին մասնակցեցին հարյուրավոր ռումինահայեր, ինչպես նաեւ ռումինական օրենսդիր եւ տեղական մարմինների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ, համալսարանականներ եւ ուսանողներ: Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեցին հայաբնակԿոստանցա, Սուչավա, Յաշ, Պիտեշտ, Ֆոկշան, Կլուժ, Գեռլա, Գեորգեն եւ Դումբրավեն քաղաքներում:
Ապրիլի 25-ին ԱՄՆ Կոնգրեսում` Սենատի «Քեննեդի խմբակցության» պատմական դահլիճում, Կոնգրեսի հայանպաստ խմբի, Վաշինգտոնում ՀՀ դեսպանության և ամերիկահայ կազմակերպությունների հովանու ներքո տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի շենքի դիմացից մինչև Թուրքիայի դեսպանատուն “Կարոտ” հայկական հասարակական կազմակերպությունը, տեղի կազմակերպությունների հետ համատեղ, անց է կացրել ջահերով երթ` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 150 մարդ:
Ապրիլի 24-ին առավոտյան Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում մատուցվել է հանդիսավոր Սուրբ Պատարագ և հոգեհանգստյան արարողություն նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Անթիլիասի Նահատակաց հուշարձանի առջև ներկաներին իր հայրապետական պատգամն է փոխանցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Այնուհետև Նահատակաց հուշարձանի մոտ տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն: Ծաղկեպսակներ են զետեղվել ՀՀ դեսպանության, Հայոց ցեղասպանության 100 ամյակի կենտրոնական մարմնի, քաղաքական կուսակցությունների ...
Ապրիլի 25-ին Լիբանանում ՀՀ դեսպանատանը բացվել էր Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման հուշամատյան: ՀՀ դեսպանություն այցելեցին և հուշամատյանում իրենց գրառումները թողեցին Լիբանանի ԱԳ և տարբեր նախարարությունների պաշտոնյաներ, ԱԺ նախագահի ներկայացուցիչը, պատգամավորներ, տարբեր երկրների դեսպաններ ու դիվանագետներ, քաղաքական կուսակցությունների, ինչպես նաև ազգային կառույցների ու հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, կրոնական առաջնորդներ:
Ապրիլի 22-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը մասնակցեց Չեխիայի Հանրապետության Վիսոչինա երկրամասի մայրաքաղաք Յիհլավայում «Ուրարտու» հայ-չեխական ընկերության կազմակերպած «Նրանք էլ իրավունք ունեին, կարող էին և ուզում էին ապրել ու արարել» խորագրով միջոցառմանը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 97-ամյա տարելիցին:
Երևանում հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշևի արձանի բացման հանդիսությանը մասնակցելուց հետո բարերարի թոռ՝ ֆրանսաբնակ Ալեքսանդր Մանթաշյանց կրտսերը, որդու՝ Միխայիլ Մանթաշյանցի հետ, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության ղեկավար Սերգո Երիցյանի ուղեկցությամբ ապրիլի 19-ին երկօրյա այցելությամբ գտնվում էին Թբիլիսիում:
Ապրիլի 18-ին Վաշինգտոնում` ԱՄՆ Կոնգրեսի հարևանությամբ` Քափիթլ Հիլլում գտնվող Բարեփոխման լյութերանական եկեղեցու սրահում, տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության ականատեսներ» խորագրով ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը։ Ցուցահանդեսը բացվել է «Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանի» ջանքերով, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության գերմանացի ականատեսների` մինչ այժմ անհայտ կամ քիչ հայտնի լուսանկարներ։
Ապրիլի 20-ին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան դրամատիկական թատրոնի փոքր դահլիճում տեղի ունեցավ համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձին:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)