Երևանցի Մհեր Ենոքյանը շատ է սիրում զբոսնել Աբովյան փողոցով: Բայց այդ փողոցում գործող «Արտ Բրիջ» գրախանութ-սրճարանում լինել նրան դեռ չէր վիճակվել: Հիմա այդ բացը կլրացվի: Ճիշտ է, ֆիզիկապես Մհերը այնտեղ հիմա էլ չի մտնի, քանի որ ցմահ պատիժ է կրում՝ «Նուբարաշեն» քրեական-ուղղիչ հիմնարկում: Սակայն սրճարանը կհյուրնկալի նրա «Ես զրուցում եմ քո հետ, ՄԱՐԴ» գիրքը: Այնպես որ Մհերի երազանքը վաղը, կարելի է ասել, որոշակի առումով իրականություն կդառնա: