Հայոց բանակին նվիրված հետաքրքրիր ֆոտոշարքով հոդված է պատրաստել ռուսական Lenta.ru կայքը: «Արմենպրես»- ի հաղորդմամբ` կայքը ներկայացրել է Հայոց բանակի կազմավորման պատմությունը Հայաստանի Հանրապտետությունում և Լեռնային Ղարաբաղում: «Այն, որ հայկական բանակն այսօր ամենամարտունակ և կազմակերպված բանակներից է տարածաշրջանում, արդեն անհերքելի իրականություն է և մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումներից մեկը»,- կայքը մեջբերում է ԼՂՀ նախագահի ուղերձը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: