Անվանի հայ բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան 90–ամյակին նվիրված երեկո կանցկացվի փետրվարի 6–ին Մոսկվայի Գրողների կենտրոնական տանը, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։
Միջոցառմանը կմասնակցեն հայտնի գրողներ և թարգմանիչներ։ Կներկայացվի նաև երաժշտական ծրագիր, որը բաղկացած կլինի ռուս, հայ և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններից։
Միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի հայերի միության և Ռուսաստանի գրողների միության կողմից։ Մուտքն ազատ է։
Պարույր Սևակը (Ղազարյան) ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Չանախչի (ներկայիս` Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Նրա հայտնի շարքերը և պոեմներն են` «Անմահները հրամայում են», «Անհաշտ մտերմություն», «Սիրո Ճանապարհ», «Անլռելի զանգակատուն», «Մարդը ափի մեջ», «Եղիցի լույս»։
Նովոստի–Արմենիա