Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
հասարակությունsociety
Կիևում վավերագրական ֆիլմ է ցուցադրվել Հայաստանում 1988-ի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի մասին. հայտնում է utro.ua-ն:
Թուրքիայի Այդընի քաղաքացիական գործերով 3-րդ դատարանում Սեւակ Շահին Բալըքչը սպանության գործով սուտ վկայության դրդած եւ սուտ վկայություն տված Բյուլենթ Քայայի եւ Հալիլ Էքշիի գործով առաջին դատական նիստին Հալիլ Էքշին խոստովանել է, որ ինքը ճնշման տակ է սուտ ցուցմունք տվել։
NEWS.am -ը զգալի կրճատումներով ներկայացնում է հրավիրված, Ավստրալիայի ազգային համալսարանում քաղաքականության եւ միջազգային հարաբերություններիի ոլորտում գիտաշխատող Քոլին Թաթցի հոդվածը` հրապարակված «The Conversation»-ում:
ԿամԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով դեկտեմբերի կեսերին կայանալիք դատական նիստը հետաձգվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը:
ՄԻԵԴ-ի տխրահռչակ որոշումից հետո հայտարարություն է տարածել Դողու Փերինչեքը՝ պնդելով, թե այսուհետ Թուրքիայի համար Հայկական հարց գոյություն չունի, այն լուծվել է։
Թուրքիայի արեւելքում PKK-ի եւ թուրք զինվորականների միջեւ բախումների հետեւանքով հեռացած հայազգի Զեքերիա Սաբունջուն վերադարձել է հայրենի Դերիկ գյուղ եւ սկսել իր պապերի գործը։
Մարդու իրավունքների եւրոպական դատարանի վճիռը, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը չի կարելի քրեական արարք համարել, իբրեւ բացատրություն հիմնվում է ազատ կարծիքի սկզբունքի վրա: Սակայն ածանցյալ հիմնավորում կա Մարդու իրավունքների եւրոպական դատարանի վճռում: Պարզ ձեւով ասվում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման առումով միատեսակ կարծիք չկա: Ճիշտ այստեղ է, որ մարդու իրավունքի եւրոպական կառույցը մատնում է ինքն իրեն: Հարցը համեմատվում է հրեական Ողջակիզման (Հոլոքոստ) հետ:
Հայաստանի կառավարությունն, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, սահմանել է, որ մի շարք դեպքերում, երբ Հայաստանում հայտնված անձը, զրկված լինելով համապատասխան փաստաթղթերից, հնարավորություն չի ունենում վերադառնալ տվյալ երկիր` դրանք հաստատելու համար, կարող է դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչություն, որին վերապահվում է այդ անձի հայ լինելու փաստաթուղթը առանձին դեպքերում հաստատելու իրավունք:
Դեկտեմբերի 8-ին Բաթումի «Սուրբ Փրկիչ» հայկական եկեղեցում տեղի ունեցավ 1988 թ. Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Աջարիայի հայերի հոգեւոր առաջնորդ Արարատ քահանա Գումբալյանի կողմից մատուցված պատարագից եւ երկրաշարժի անմեղ զոհերի ոգեկոչման կարգից հետո, ներկաների առջեւ ելույթ ունեցավ Բաթումի ավագանու (սաքրեբուլո) ղեկավար Իրակլի Չավլեիշվիլին, որը կարեկցանքի խոսքեր ասելուց բացի ընդգծեց, որ հայ ժողովրդի դժբախտությունը նաեւ բոլոր վրացիների դժբախտությունն է, եւ իրենք միշտ կանգնած են հայ ...
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել թուրք գործիչ Դողու Փերինչեքի հայցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տխրահռչակ վճռի կապակցությամբ՝ հայտնելով, թե իրենք նպաստել են նման բնույթի որոշման կայացմանը։
Խաչատրյանի անվան տրիոն` «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ (ապրանքանիշը` Beeline), 2013թ.–ին ավելի քան երկու տասնյակ համերգ և վարպետության դասեր է անցկացրել մայրաքաղաքի և Հայաստանի մարզերի երաժշտական դպրոցների սաների համար, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Խաչատրյանի անվան տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանը։
Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Խաչատրյանի 110-ամյակին նվիրված «Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի»գալա համերգը: Համերգով հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` անվանի ջութակահար Անդրեյ Բարանովի հետ:
«Ակօս» թերթի խմբագիր Ռոբեր Քոփթաշը, ով Դավութօղլուի հետ ժամանել էր Երևան, թերթի հրապարակած հոդվածում գրել է.
Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի Սիրիայում քրիստոնյաներ ու հատկապես հայեր չմնան, հայկական համայնքը վերանա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալի հետ հանդիպման ժամանակ նշել է ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՍԴՀԿ Հայաստանի վարչության անդամներ՝ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, արտակարգ եւ լիազոր դեսպանորդ Դմիտրի Մարտիրոսյանը եւ Գագիկ Մելիքյանը:
Հայաստանի սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ  Արամ Խաչատրյան համերգասրահում, դեկտեմբերի 20-ին, տեղի կունենա «Նոր կյանքին ընդառաջ…» խորագրով բարեգործական համերգ`  սիրիահայ եւ հայաստանցի սիրված արվեստագետների մասնակցությամբ:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)