Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
կրոնreligion
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեկտեմբերի 12-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տեր Եղիա աբեղա Խաչատրյանը` ուխտազանցության եւ եկեղեցականին անհարիր ընթացքի համար:
Պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի Հայ առաքելական «Սուրբ Էջմիածին» եկեղեցի:
Ամերիկայի Հայկական համագումարը «Իսլամացած հայերը» թեմայով գիտաժողով է կազմակերպել Կալիֆորնիայում: Գիտաժողովի բանախոսներն էին պրոֆեսոր Օշին Քեշիշյանը և Հայկական համագումարի ամառային կուրսի շրջանավարտներ Դորիս Մելքոնյանը, Արդա Մելքոնյան, Անուշ Սունին, ովքեր նոր էին վերադարձել անցած ամիս Ստամբուլում կայացած համանուն համաժողովից:
Վերջին շրջանում Թուրքիայում քրիստոնեության վերադարձած եւ իրենց երեխային արդեն հայկական դպրոց ուղարկել ցանկացող ընտանիքը դիմել էր դատարան։ Իր հերթին Ստամբուլի նահանգապետարանի  դատարան էր ուղարկել զավեշտալի պաշտպանական գրություն։
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում մեկնարկել է Ս. Սարգսի 2014 թ. տոնակատարությունների 1-ին միջոցառումը:
Հայաստանի մշակույթի նախարարությունը Սբ. Էջմիածնին կփոխանցի 13-րդ դարի վանական համալիր՝ Տեղեր գյուղում: Ինչպես նշվում է կառավարության ՝ այսր կայացրած համապատասխան որոշման մեջ, համալիրի փխանցման մասին որոշումը կայացվել էր դեռեւս 2001թ, սակայն պաշտոնական ակտ այդպես էլ չեր կազմվել: Վանական համալիրը, որը պետք է հայ առաքելական եկեղեցու անհատույց շահագործմանը հանձնվի, գտնվում է Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում:
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը դեկտեմբերի 12-ին մեկնել է Ֆրանսիայի հայոց թեմ, ուր նույն օրը Փարիզում Նորին Սրբությունը ներկա կգտնվի իր բարձր հովանու ներքո կազմակերպված աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի մեծարման երեկույթին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքչական աշխատանքների արդյունքում հայտնաբերվեց հազվագյուտ մի փաստաթուղթ, որը վկայում է 1921թ. Հարավային Աֆրիկայի ցեղախմբերից մեկի կողմից հայ որբերին օգնություն ցուցաբերելու մասին: Հարավային Աֆրիկայի Անկախ եկեղեցու պատվելիներից մեկն իր կարիքավոր վիճակում գտնվող համայնքի անունից՝ շուրջ երկու հարյուր հիսուն մարդ, հանգանակություն է կատարել ի օգուտ թուրքական բարբարոսություններից տուժած հայերի: Սա եզակի մի վկայություն է մարդու իրավունքների պաշտպանության ...
Դեկտեմբերի 9-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլեին:
Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում եւ մատուռներում  Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին պատարագներ են մատուցվել։ Չերնովեցում խաչքարի բացման արարողություն է կայացել։
Թուրքիայի Սիվաս (պատմական Սեբաստիա-խմբ) նահանգում զինվորական տարածքում գտնվող հայկական եկեղեցին Թուրքիայի պաշտպանության նախարարի հրահանգով տեղափոխվելու է այլ տարածք եւ բացվելու է այցելությունների համար։
Թուրքիայում արմատներին վերադարձած հայկական ընտանիքը դատարանում կարողացել է հաջողության հասնել՝ երեխային հայկական դպրոց ուղարկելու հարցով։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից առաջադրված Վանի քաղաքապետի թեկնածուի անունը զարմացրել է թուրքական հասարակությանը։
Թուրքիայում լույս է տեսել լրագրող-սոցիոլոգ Լոուրենս Ռիթերի եւ լուսանկարիչ Մաքս Սիվասլիանի «Թրից փրկվածները» գիրքը։
Միշտ էլ հետաքրքիր է իմանալ, թե Ամերիկայի հայկական համայնքն ինչպես է դիտարկվում օտարների կողմից: Այդ պատկերն ավելի գրավիչ է դառնում, երբ գնահատականը տրվում է ամերիկացի դիվանագետի կողմից մի ներքին զեկույցում:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)