Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
հետխորհրդային-երկրներումformer-Soviet-space
Նոյեմբերի 21-ին Կիևում տեղի է ունեցել «Ուկրաինայի հայերի միություն» (ՈւՀՄ) Հասարակական կազմակերպությունների Համաուկրաինական Միության հերթական հաշվետու-վերընտրական կոնֆերենցիա: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը՝ հղում կատարելով Սամվել Ազիզյանին (ՈւՀՄ), կոնֆերենցիային մասնակցել են ավելի քան քառասուն պատվիրակներ և հյուրեր՝ Ուկրաինայի բոլոր տարածաշրջաններից, ինչպես նաև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Հայ Առաքելական ...
Հոկտեմբերին Մերձդնեստրիայի Գրիգորիոպոլ քաղաքի բնակիչները հարգել են իրենց երկնավոր պաշտպան՝ սուրբ նահատակ Գրիգոր եպիսկոպոս (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ), Մեծ Հայքի լուսավորչի հիշատակը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, Տիրասպոլի և Դուբոսարիի թեմի առաջնորդ Սավվա եպիսկոպոսը Գրիգորիոպոլում հանդիսավոր ժամերգություն է կատարել: Ժամերգությունից հետո քաղաքի կենտրոնական հրապարակում թեմի առաջնորդը դիմել է վարչության ներկայացուցիչներին և Գրիգորիոպոլի բնակիչներին՝ կոչ անելով ...
Տաշկենտի Միջազգային դպրոցում (ՏՄԴ), որտեղ սովորում է 40 երկրից մոտ 400 երեխա, նշվել է ՄԱԿ-ի օրը, որի շրջանակներում անցկացվել Հայաստանի ներկայացումը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, առանձին սենյակում տեղավորվել էին հայ դեկորատիվ-կիրառական արվեստի ապրանքներ, Հայաստանի և հայերի մասին պատմող տարբեր տեսակի տպագիր արտադրանք:
Այս տարի Ուկրաինայի և Հայաստանի երաժշտական հասարակությունը նշում է հայտնի հայ կոմպոզիտոր, կատարող և երաժշտավար Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 140-ամյակը: Ինչպես Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնին հաղորդեց Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Սամվել Ազիզյանը, հոբելյանական տոնակատարություններ անցկացվել են նաև կոմպոզիտորի ծննդավայրում՝ Ուկրաինայի Կախովկա քաղաքում, որտեղ 1871 թվականին ծնվել է Սպենդիարյանը, որտեղ անցել է նրա մանկությունը: Կոմպոզիտորի ծննդյան 140-ամյակին նվիրված ...
Նոյեմբերի 13-ին, կիրակնօրյա պատարագից հետո Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վիրահայոց թեմին կից Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում հայկական տեսաֆիլմ դիտելու եկած եկեղեցասեր հասարակայնությանը սպասում էր հաճելի անակնկալ. Գալուստ Գյուլբենկյան սրահում նրանց դիմավորեց ,,The Beautified Project,, ռոք-երաժշտական խումբը:
Նոյեմբերի 8-ին Բելառուսի Գոմել քաղաքի Ռումյանցևների և Պասկևիչների պալատի թանգարանում բացվել է «Պատմական Հայաստան» խորագրով ցուցահանդեսը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, ցուցահանդեսի նմուշների շարքում բացի Երևանի պատմության թանգարանից բերված հայ ազգային տարազից ներկայացված են նաև գորգեր, ոսկերչական աշխատանքներ, զարդեր և հայկական տան կենցաղային իրեր:
Կիևի հայ համայնքը ստացել է հայոց լեզվի, գրականության և պատմության նոր դասագրքեր, ինչպես նաև մեթոդական նյութեր՝ հայ կիրակնօրյա դպրոցների աշակերտների և ուսուցիչների համար: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը՝ հղում կատարելով Կիևի հայ համայնքին, դասագրքերը ուղարկվել են Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության կողմից՝ հայ Սփյուռքի դպրոցներին աջակցության նպատակով իրականացվող պետական մշակութային ծրագրի շրջանակներում:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
QIWI CARD – 4890 4947 6891 1455
Карта Тинкоф – 5534 2000 3633 0587