Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
այլատյացություն
Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ստեղծվել է Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի հատուկ հանձնաժողով:
Թուրքիայում «Էրգենեկոն»-ի գործով 86 տարի ազատազրկման դատապարտված պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքը եւս ազատ է արձակվել։
Թուրքիայում «Էրգենեկոն»-ի գործով 50 տարվա ազատազրկման դատապարտված Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատի նախկին փոխտնօրեն Իբրահիմ Շահինն ազատ է արձակվել։
Թուրքիայում «Էրգենեկոն»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված «Աշխատավորական» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։
Վերնագիրը փոխառել եմ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» պիեսից, եթե չեմ սխալվում, Նուրեդդին Սևինի թարգմանությամբ. հրեա վաշխառու Շեյլոկն ասում է` քանի որ հրեա եմ, հա՞…
Օրեր առաջ Պոլսահայ գրող Սևան Նիշանյանին Թորբալը փակ բանտից շտապ տեղափոխել էին Թուրքիայի ամենավատ համբավ ունեցող Բուջա փակ բանտը այն բանի համար, որ նա նամակում հայտնել էր, որ բանտում գողացել են իր վարկային քարտերը: Նիշանյանին խորհուրդ էին տվել դիմել բանտի տնօրենին, բայց օգնելու փոխարեն նա նախընտրել էր հեգնել` ասելով` ի՞նչ իմանանք, իրո՞ք քարտ ունեցել ես, թե՞ ոչ:
Սևան Նիշանյանը իր ֆեյսբուքյան էջում, որը ղեկավարում է նրա ընկեր Ալի Նեսինը, գրել է. «Սևան Նիշանյանի փաստաբանը զանգեց ու ասաց, որ տրամադրությունը բավական բարձր է: Փակ բանտ տեղափոխվելու պատմությունը հետևյալն է` բաց բանտում գտնվելու ժամանակ  պետական պաշտոնյայի իբր վիրավորելու մեղադրանքով` բանտի տնօրինությունը նրան դատապարտել է: Ըստ տնօրինության` նա, ով դատապարտվում է տնօրինության կողմից, ենթարկվում է 6 ամիս փակ բանտում անցկացնելու պատժին: Այսինքն` պատժին պատիժ է գումարվում: Հակաճառելու դեպքում 6 ամիսը ...
Թուրքական դատարանի կողմից 2 տարի ազատազրկման դատապարտված ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սեւան Նիշանյանին Թորբալըի թեթեւ ռեժիմով բաց բանտից տեղափոխել են ավելի խիստ ռեժիմով փակ բանտ։
Թուրքիայի մարդու իրավունքների միությունը (IHD) դատական հայց է ներկայացնելու օրեր առաջ «Ակոս» պարբերականի խմբագրության դիմաց «Կեցցեն Օգյուն Սամասթները, կորչեն Հրանտ Դինքերը» պաստառը պարզողների դեմ։
Տասը տարի առաջ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու առիթով Բուդապեշտ ժամանած հայ սպա Գուրգեն Մարգարյանը քնած պահին կացնահար սպանվեց ադրբեջանցի Սաֆարովի կողմից: Այնուհետեւ դիպաշարը ծանոթ է բոլորին. ձերբակալություն, դատավարություն, ահավոր ճնշում Բաքվի կողմից Հունգարիայի դատաիրավական հաստատությունների վրա, վճիռ, ցմահ բանտարկություն: Երկու տարի առաջ ադրբեջանահունգարական գործարքների եւ լուռ համաձայնությունների իբրեւ արդյունք մարդասպանը հայտնվեց ազատության մեջ եւ արժանացավ Բաքվի կողմից հերոսի կոչմա ...
Փետրվարի 23-ին կեսօրից անց Պրահայի Սուրբ Յիլիի եկեղեցում, Հունգարիայի, Չեխիայի եւ Սլովակիայի հոգեւոր հովիվ Հայր Բարսեղ վարդապետ Փիլավչյանը հոգեհանգստյան կարգ մատուցեց 10 տարի առաջ Բուդապեշտում նենգ ադրբեջանցու ձեռքով քնած տեղը սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին։ «Մի ազգ, որի մեջ նենգություն է դրված, մինչեւ չձերբազատվի դրանից, ոչ մի լավ բան չի լինի»,- ասաց հայր Բարսեղը։ Ի դեպ, 10 տարի առաջ, երբ սպանվեց Գուրգեն Մարգարյանը, Բուդապեշտի օդակայանում նրա հոգեհանգստյան կարգը նույնպես հայր Բարսեղը ...
Ստամբուլի Շիշլի թաղամասում հավաքված ադրբեջանցիներից եւ թուրք ազգայնականներից բաղկացած մոտ 20 հոգանոց խմբի անդամները հակահայկական ակցիա են արել։


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)