Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Եվրոպա
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Թուրքիա կատարելիք այցի նախօրեին՝ հունվարի 25-ին եւ 26-ին, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել ընդդեմ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության, որոնք կազմակերպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը: Ցույցեր տեղի են ունեցել Փարիզում, Մարսելում, Լիոնում ու Մոնպելյեում:
NEWS.am-ը ներկայացնում է բրիտանական «The Guardian»-ում հրապարակված հոդվածը 106-ամյա հայուհու մասին, ով փրկվել է Թուրքիայում հայերի դեմ իրագործած ցեղասպանությունից:հոդվածը գրվել է Եվրոպայի հինգ խոշորագույն թերթերի հատուկ նախագծի շրջանակներում, որոնք ներկայացնում են Առաջին Համաշխարհային պատերազմի քիչ ականատեսների հարցազրույցները:
NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է լրագրող, ԱՄՆ-ի մտավորականության հայտնի ներկայացուցիչ Էդմոնդ Ազադյանի հոդվածը, որը հրապարակվել է «The Armenian Mirror-Spectator»-ում:
Բրիտանական հեղինակավոր The Guardian թերթը հրապարակել է Արցախ այցելած Անաստասիա Թեյլոր Լինդի հոդվածը` հայկական հարսանեկան ավանդույթի, ԼՂ- ում ծնելիության խթանման քաղաքականության և ղարաբաղա ադրբեջանական սահմանին հրադարարի խախտման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հոդվածի հեղինակն Արցախում մասնակցել է հայկական հարսանիքի` տպավորվելով ինչպես հայկական` օտարի աչքին խիստ ծիսականացված թվացող հարսանեկան ավանդույթներով, այնպես և տեղի կառավարման մարմինների` ծնելիության աճի խթանմանն ուղղված մարտավարու ...
Հայ փաստաբանների ու իրավաբանների ու «Հիշողություն 2000» ասոցիացիայի պատվիրակությունը հանդիպել է Փարիզում Շվեյցարիայի դեսպանատան առաջին խորհրդական Ալեն Հաշենի ու դեսպանատան քաղաքական բաժնի ղեկավար Սելին Սկուարատիի հետ, փոխանցում է «Nouvelles d'Arménie»-ն:
Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խուրհրդի եւ Հայկական հարցի ֆրանսիական բյուրոյի համատեղ պատվիրակությունը Շվեյցարիայի դեսպանատանը հանդիպել է դեսպանի առաջին խոհրդականի եւ դեսպանության քաղաքական բաժնի ղեկավարի հետ: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ն:
Հունվարի 20-ին Ստոկհոլմի «ԱԲՖ» կենտրոնում տեղի ունեցավ Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկո: Այն կազմակերպվել էր Շվեդիայի հայկական ասոցիացիաների միության, Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության շվեդական կոմիտեի, Ստոկհոլմի «ԱԲՖ» կենտրոնի, Շվեդական լրագրողական ասոցիացիայի և Շվեդական «ՓԷՆ» ակումբի «Գրողների միջազգային կազմակերպության շվեդական կենտրոնի» կողմից:
Հայ երգիչ և շոումեն Արամ MP3–ը (Արամ Սարգսյան), ով Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթում, ելույթ կունենա մայիսի 6–ին` առաջին կիսաեզրափակչի առաջին հատվածում, հայտնում է Հայաստանի հանրային հեռուստատեսության (ՀՀՀ) մամուլի ծառայությունը։
Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը Բեռնում մասնակցել է  Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերի կողմից Շվեյցարիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համար կազմակերպված ամանօրյա բարեմաղթանքների ներկայացման հանդիսավոր արարողությանը:
Իտալիայի Բարի քաղաքում, օրերս տեղի է ունեցել հայկական խաչքարի տեղադրման միամյակին նվիրված միջոցառում: Խաչքարը զետեղվել է ի խորհրդանշումն հայ ժողովրդի երախտագիտության Բարիին եւ իր բնակիչներին, որոնք 1915-1922թթ. ընդունել են Հայոց ցեղասպանությունից փրկված մեծ թվով հայերի:
Բելգիայի Հայ դատի հանձնախումբը հունվարի 15-ին հանդիպում է ունեցել այդ երկրում Շվեյցարիայի դեսպան Բենեդիկտ դե Դերյատի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բելգիայի տեղեկացրին Հայ դատի հանձնախմբից, հանդիպման ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները մտահոգություններ են հայտնել Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման առնչությամբ:
NEWS.am-ը զգալի կրճատումներով մեջբերում է ֆրանսիական «Le Figaro»-ում հրապարակված ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեի եւ փաստաբան Սեւակ Թորոսյանի  համատեղ հոդվածը։
1915թ.-ի դեկտեմբերի 7-ին Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպան կոմս Վոլֆ-Մետերնիխը կայսերական կանցլեր Թեոբալդ ֆոն Բեթման-Հոլվեգին ուղղված նամակում գրում է. «Հայերի հետապնդման շուրջ մեր դժգոհությունը պետք է հստակ արտահայտվի տպագիր մամուլում, պետք է վերջ դնել թուրքերի հանդեպ մեր սիրահարվածությանը»: Կանցլերը պատասխանել է. «Պատերազմի ընթացքում դաշնակցի առաջարկովող հրապարակային նկատողությունը կդառնա նախադեպը չունեցող գործողություն: Մեր միակ նպատակն է Թուրքիային պահել մեր կողքին մինչեւ պատերազմի ավարտը՝ ...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Դողու Փերինչեքի գործով կարող է միայն խթանել Հայոց ցեղասպանության ժխտման գործընթացիը: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը՝ մեկնաբանելով Եվրոպական դատարանի որոշումը հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործիչ Դողու Փերինչեքի օգտին: Այդ մասին գրում է «Nouvelles d`Arménie»-ն:
Անցյալ շաբաթ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայոց ցեղասպանությանն առնչվող մի կարևոր որոշում կայացրեց Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)