Մարտի 10-ից ապրիլի 10-ը Հայաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում մայրաքաղաքի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ պաշտոնապես բացվել է «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժինը: Բացմանը մասնակցել է նաեւ Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով ներկաներին,Արամ Սուքիասյանը նշել է, որ գրադարանի հարկի ...