Դավութօղլուի «զրո խնդիր հարեւանների հետ» սկզբունքը դարձել է «զրո հարեւաններ, բազմաթիվ խնդիրներ» իրողության. թուրքագետ
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության արտաքին քաղաքականության սցենարիստ, պրոֆ. Ահմեդ Դավութօղլուի «զրո խնդիր հարեւանների հետ» սկզբունքը վերածվել է «զրո հարեւաններ, բազմաթիվ խնդիրներ» իրողության։ Նման տեսակետ, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։









