նորություններ/news
Հոնկոնգում հայկական կենտրոն է բացվել
Հոնկոնգում, նոյեմբերի 9-ին, տեղի ունեցավ «Ջեք եւ Ջուլի Մաքսյանների Հոնկոնգի հայկական կենտրոնի» բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են տարբեր երկրներից ժամանած շուրջ 100 հայեր: Արարողությանը ներկա է եղել Գարեգին Բ Կաթողիկոսը, ով օծել է կենտրոնում տեղադրված Աստվածամոր սրբապատկերը եւ վեմ քարը:









