նորություններ/news
Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Իսպանիայում
Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը Իսպանիայում մեկնարկեց ապրիլի 21-ին մայրաքաղաք Մադրիդում: Սան Խուան դե Լա Կրուս եկեղեցում կատարվեց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պաշտոն, որին հետեւեց մադրիդահայության ուժերով կազմակերպված սգո հանդես, ցուցադրվեց «Աղետ» վավերագրական ֆիլմը` իսպաներեն թարգմանությամբ: Նույն օրը Իսպանիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ տեր Սասուն վարդապետ Զմրուխտյանը Բարսելոնայի Մար դե Դեու դե Լոս Անխելես եկեղեցում կատարեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագ եւ հոգեհանգստի արարողություն: Հոգեւոր արարողությանը հետեւեց Ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղկեպսակի հանդիսավոր տեղադրումը, որին ներկա գտնվեցին հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:









