Հայաստանում ընդունվել է պետական զինանշանի ու դրոշի օգտագործման կանոնակարգ
Հայաստանում ընդունվել է պետական զինանշանի ու դրոշի օգտագործման կանոնակարգ: Ինչպես կառավարության այսօրվա նիստի ժամանակ նախագիծը ներկայացնելիս նշել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նախագիծը կանոնակարգում է պետական խորհրդանիշերի օգտագործումը: Թույլ չի տրվում պետական խորհրդանիշներն օգտագործել ոչ պետական կազմակերպությունների կնիքների, բլանկերի կամ այլ ռեկվիզիտների վրա: