Հայոց ցեղասպանության 98-ամյակին նվիրված միջոցառում Հալեպում
Ապրիլի 24-ին Հալեպի Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ եւ հոգեհանգստի արարողություն՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին։
Ապրիլի 24-ին Հալեպի Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ եւ հոգեհանգստի արարողություն՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին։
Հայաստանի եւ Ռումինիայի կրթության նախարարությունների, ինչպես նաեւ Բուխարեստի համալսարանի եւ Հայաստանի դեսպանության համակարգված ջանքերի շնորհիվ 2012թ. փետրվարից Բուխարեստի համալսարանում վերսկսվեցին հայերեն լեզվի դասընթացները, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել համալսարանի ուսանողների մոտ:
Մարտի 2-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր համերգ «Ռոքն ընդդեմ բռնության» խորագրով:
Ապրիլի 25-ին ԱՄՆ Կոնգրեսում` Սենատի «Քեննեդի խմբակցության» պատմական դահլիճում, Կոնգրեսի հայանպաստ խմբի, Վաշինգտոնում ՀՀ դեսպանության և ամերիկահայ կազմակերպությունների հովանու ներքո տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում:
Ապրիլի 24-ին Իտալիայի Սենատը` ի դեմս նախագահող Վանինո Կիտիի և սենատորներ Ալբերտինա Սոլիանիի, Ֆրանչեսկո Պարդիի, Լաուրա Ալլեգրինիի, հիշատակել է Հայոց ցեղասպանությունը` կոչ անելով քաղաքական համարժեք պատասխան տալ կատարված ողբերգությանը, քանի որ ժխտողականությունն այլևս անհանդուրժելի է: Ալեգրինին, մասնավորապես, հիշատակել է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը և ներկայումս դեռևս լուծում չստացած ԼՂ հակամարտությունը լարվածության մեջ են պահում Հայաստանը, ով մեծապես կարևորում է ժողովրդավարությունը և Եվրոպայի հետ մոտ լինելը: