Լուրեր
Արխիվ

Ամենա սիրված

նորություններ/news

Սոս Սարգսյան. Մոսկվան շեղվել է ճշմարտությունից եւ արդարությունից

«Ֆրանսիայի Ազգային ասամբլեան ընդունել է օրենք՝ նախատեսող քրեական պատասխանատվություն Հայոց Ցեղասպանության հերքման համար: Կարծում եմ, որ դա մեծ նվաճում է եւ այն անպայման շարունակություն կունենա… Բայց մենք չպետք է հանգստանանք… Մենք պետք է շնորհակալ լինենք Ֆրանսիային, բայց միաժամանակ պետք է հարցնենք Ռուսաստանին, թե ինչու այդ օրենքը չի ընդունվել Պետական Դումայի կողմից: Ռուսաստանը առաջինը պետք է ընդուներ նման օրենք», – ասել է լեգենդար հայ մշակույթի գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը Voskanapat.info պորտալին տված հարցազրույցում:

2 րոպե
նորություններ/news

Բելառուսի Գոմել քաղաքում բացվել է «Պատմական Հայաստան» ցուցահանդեսը

Նոյեմբերի 8-ին Բելառուսի Գոմել քաղաքի Ռումյանցևների և Պասկևիչների պալատի թանգարանում բացվել է «Պատմական Հայաստան» խորագրով ցուցահանդեսը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, ցուցահանդեսի նմուշների շարքում բացի Երևանի պատմության թանգարանից բերված հայ ազգային տարազից ներկայացված են նաև գորգեր, ոսկերչական աշխատանքներ, զարդեր և հայկական տան կենցաղային իրեր:

1 րոպե
նորություններ/news

Ուզբեկիստանի Ռուսական մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ նվիրված հայկական մշակույթին

Ուզբեկիստանի Հայկական ազգային մշակութային Կենտրոնը (ՈւՀԱՄԿ) դարձել է ազգային մշակույթի տոնի մասնակից: Այդ տոնն ամփոփում է տարվա ընթացքում անցկացվող «Ուզբեկիստանն իր ջերմությամբ է տաքացրել մեզ բոլորիս» փառատոնը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը՝ հղում կատարելով Ուզբեկիստանի հայերի «Դեպի ապագա» ամսագրին, փառատոնը տարվա ընթացքում անցկացվել է հանրապետական Ռուսական մշակույթի կենտրոնում (ՌՄԿ)՝ Ուզբեկիստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում:

1 րոպե

Կարդացեք նաև

Հայոց ցեղասպանություն

Ամենա սիրված

վիդեո օրվա