նորություններ/news
ԱՄՆ-ում Թուրքական հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչը կոպիտ է պատասխանել հայերի հարցերին
Թուրքական հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչ Էդվարդ Էրիքսոնը Ջորջթաունի համալսարանում դասախոսության ժամանակ կոպիտ պատասխաններ է տվել Ամերիկայի հայ դատի գրասենյակի ներկայացուցչի հարցերին Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշման մասին եւ թուրքական կառավարության ու կազմակերպությունների միջեւ կապերի մասին: Այդ մասին NEWS.am-ին հաղորդել են Ամերիկայի հայ դատի գրասենյակի մամուլի ծառայությունից: