Լրագրող մարդուժ եվ ընթերցող մարդուժ («Ազդակ»-ի 85-ամյակի առիթով)
«Ազդակ»-ը այսօր դարձավ 85 տարեկան: Տարին հոբելյանական է ընդհանրապես հայ մամուլի համար, որովհետեւ զուգադիպում է հայկական տպագրության 500-ամյակին: Մամուլ, հրատարակչատներ, մշակութային պետական հաստատություններ թե միություններ հայկական աշխարհով մեկ նշում են հոբելյանը, հայ գրատպության կարեւորությունը մի անգամ եւս լույսին բերելու եւ ժամանակակից խնդիրների նկատառումով հայ գրքին ու մամուլին դիմագրաված հարցերը քննարկելու եւ հետեւություններ կատարելու համար: