ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց «ԱԱ Աուկցիոն» և hi-artonline.com նախագծի կազմակերպած ցուցահանդեսին
Դեկտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և նախարարության մի խումբ աշխատակիցներ այցելեցին «Ոսկե Դար» պատկերասրահում «ԱԱ Աուկցիոն» և hi-artonline.com նախագծի կազմակերպած ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին ժամանակակից արվեստի, ինչպես նաև անցյալ հարյուրամյակի հայ կերպարվեստի մի շարք լավագույն նմուշներ: