Լուրեր
Արխիվ

Ամենա սիրված

նորություններ/news

ՀՀ ներկայացուցիչն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Գենդերային հավասարության հարցերով հանձնաժողովի անդամ

Եվրոպայի խորհրդից ստացված պաշտոնական տեղեկատվության համաձայն` Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվել է Եվրոպայի խորհրդի Գենդերային հավասարության հարցերով հանձնաժողովի անդամ: Նորաստեղծ հանձնաժողովը, որը հիմնադրվել է ԵԽ Նախարարների կոմիտեի հանձնարարությամբ, պետք է զբաղվի գենդերային հավասարության քաղաքականության հարցերի մշակման և առաջմղման խնդիրներով:

1 րոպե
նորություններ/news

Միջազգային լրահոսն ու ազգային ոսպնյակը

Արաբական երկրներում արձանագրվող զարգացումների մասին հայկական մի շարք լրատվամիջոցներ, ինչպես տարածաշրջանային նմանօրինակ իրադարձությունների դեպքում, շարունակում են առնվազն ոչ ինքնուրույն լրատություն հրապարակել: Ավելի մանրամասնելու համար ասենք, որ միջազգային լրահոսի տրամադրածը ամբողջությամբ վերատպելով, խորքում այդ լրատվամիջոցները կամա-ակամա տվյալ պետության փոխանցելիք պատգամները հայկական լսարանի հասանելիությունն են ապահովում:

3 րոպե
նորություններ/news

Ֆրանսիայում լույս է տեսել գիրք Եթովպիայում հայերի յուրահատուկ դերի մասին

Ֆրանսիայում հրապարակվել է Բորիս Աճեմյանի «Նեգուսի փողային նվագախումբը. հայերը Եթովպիայում(XIX–XX դարեր)» գիրքը՝ այդ աֆրիկյան երկրում հայերի յուրահատուկ դերի մասին: Այդ մասին գրում է «Nouvelles d’Arménie» ամսագիրը:Հաճախ են ասում, որ «բոլորից շատ հայերն են մոտ եթովպացիներին», որ, ի տարբերություն Եթովպիայում սպիտակամորթների մեծամասնության, նրանց օտարերկրացիներ չէին համարում:

1 րոպե
նորություններ/news

Պոլոցկ քաղաքի 1150-ամյակին նվիրված միջոցառումներ

Մայիսի 25-27-ը տեղի են ունեցել Պոլոցկ քաղաքի 1150-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ, որին մասնակցել է Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, Հայաստանի Ալավերդու քաղաքապետը, Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչներ: Մայիսի 25-ինՊոլոցկի կենտրոնական առափնյա փողոցում տեղադրվել է Հայրենական մեծ պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների հիշատակին նվիրված խաչքարի հիմնաքարը: Միջոցառմանը մասնակցել են նաև Պոլոցկի քաղաքապետարանի ներկայացուցիչները:

1 րոպե
նորություններ/news

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը ավստրիական «Der Standard» օրաթերթին

Ստանդարտ: Ֆրանսիայի խորհրդարանը վերջերս ընդունել է օրենք, որը նախատեսում է քրեական պատասխանատվության ենթարկել ցեղասպանությունների, այդ թվում նաև Օսմանյան կայսրությունում հայերի ջարդի ժխտումը: Արդյոք Հայաստանն այս օրենքը համարում է մի մոդել, որին պետք է հետևեն նաև այլ երկրներ, ինչպես, օրինակ, Ավստրիան:

4 րոպե
նորություններ/news

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում Նիդերլանդներում

Ապրիլի 13-ին Նիդերլանդների Աբովյան մշակութային միությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին բացման խոսքով հանդես եկավ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Իր ելույթում դեսպանն անդրադարձավ Եղեռնի հետևանքներին և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կարևորությանը` նշելով. «Թեև աշխարհասփյուռ հայության համառ ջանքերն` ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, հանգեցրել են այդ հարցի շուրջ քննարկումների որոշ ազատականացման թուրքական հասարակության մեջ, …սակայն արխիվները շարունակում են փակ մնալ, Թուրքիայի կառավարությունը ջանք և միջոց չի խնայում իր ժխտողական մոտեցումներն առաջ մղելու, քաղաքական ճնշում գործադրելու համար, որպեսզի կանգնեցնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանության ժխտման…

1 րոպե

Կարդացեք նաև

Հայոց ցեղասպանություն

Ամենա սիրված

վիդեո օրվա