նորություններ/news
Ուոթերթաունի միջին դպրոցի հայկական ակումբն միջոցներ է հավաքում Հայաստանի հեռավոր գյուղեր բժիշկներ ուղարկելու նպատակով
Ամերիկյան Մասաչուսեթս նահանգում Ուոթերթաունի միջին դպրոցի հայկական ակումբն ամեն տարի միջոցներ է հավաքում, որպեսզի բժիշկներ ուղարկի Հայաստանի հեռավոր գյուղեր: Այս տարի նոյեմբերի 17-ին այն կազմակերպել էր կինոցուցադրություն, որպեսզի այդ նպատակով գումար հավաքի: Այդ մասին գրում է «Watertown Patch»-ը: