ինքնություն
Պարգևատրվեցին մի խումբ անվանի բրիտանահայեր
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագա¬վորություն կատարած այցի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պարգևատրեց մի խումբ անվանի բրիտանահայերի:
Եղիշե Չարենցի 115-ամյակին նվիրված գրական երեկո Լիբանանում
Մարտի 28-ին Բեյրութի «Հակոբ Տեր Մելքոնյան» թատերասրահում ՀՀ սփյուռքի նախարարության և Լիբանանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ, ինչպես նաեւ «Ծաղիկ» գրական ազգային շաբաթաթերթի մասնակցությամբ տեղի է ունեցել գրական երեկո՝ նվիրված Եղիշե Չարենցի 115-ամյակին: Միջոցառումն անց էր կացվում հայ տպագրության 500-ամյակի տոնակատարությունների շրջանակում: Չարենցի կյանքին և գրական գործունեությանը նվիրված բանախոսությամբ հանդես է եկել Հայաստանի գրողների միության անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ Նախագահի մրցանակի դափնեկիր Նորայր Ադալյանը:
«Հիշելով Վիլյամ Սարոյանին» խորագրով ցուցահանդես Հունաստանում
Մարտի 19-ին Աթենքում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ եւ «Հույն-հայկական հետազոտությունների կենտրոնի» գործակցությամբ Հունաստանի ազգային գրադարանի կենտրոնական սրահում տեղի է ունեցել «Հիշելով Վիլյամ Սարոյանին» խորագրով ցուցահանդեսի բացումը:
Դոնի Նոր Նախիջեւանի հայկական համայնքի նախագահը դարձել է Ռոստովի մարզի Օրենսդրական Ժողովի պատգամավոր
Դոնի Նոր Նախիջեւանի հայկական համայնքի վարչության նախագահ Հարություն Սուրմալյանը դարձել է Ռոստովի մարզի Օրենսդրական Ժողովի (ՌՄ ՕԺ) պատգամավոր՝ «Միացյալ Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության տարածաշրջանային մասնաճյուղի թեկնածուների ցուցակով: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, դա հնարավոր է դարձել ՌՄ ՕԺ-ում կուսակցության պատգամավորի մանդատի ազատումից հետո: «Միացյալ Ռուսաստանի» տարածաշրջանային քաղաքական խորհուրդը միաձայն սատարել է Հ. Սուրմալյանի թեկնածությունը:
Սոչիի Ազգային Մշակույթների Կենտրոնին շնորհվել է Քրիքոր Մազլումյանի անունը
Սոչիի Լազարեւյան շրջանում դեկտեմբերի 22-ին բացվել է «Կունակի» Ռուսաստանի Հարավի վավերագրական կինոյի Հինգերորդ փառատոնը, որն այս տարի նվիրված է Սոչի քաղաքի Լազարեւյան շրջյանի Ազգային Մշակույթների հիմնադիր Քրիքոր Մազլումյանի հիշատակին: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, փառատոնին մասնակցում են էլեկտրոնային, վիրտուալ եւ տպագրական լրատվամիջոցների թղթակիցներ, բանաստեղծներ, արձակագրեր, հրապարակախոսներ եւ արտիստներ՝ Հարավային եւ Հյուսիս-Կովկասյան շրջաններից, ինչպես նաեւ Աբխազիայից եւ Հարավային Օսիայից:
Մեկնարկեց «Գարեգին Նժդեհի գործունեությունը Սփյուռքում» խորագրով գիտաժողովը
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Գարեգին Նժդեհի գործունեությունը Սփյուռքում» խորագրով գիտաժողովը` նվիրված մեծ զորավար և գաղափարախոս Գարեգին Նժդեհի 125-ամյակին:
Կարդացեք նաև
Հայոց ցեղասպանություն
- Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
- Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
- Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
- Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը