Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
երիտասարդներ
Քալիֆորնիա նահանգի Նորթրիջ քաղաքում Հայկական հետազոտությունների համալսարանի ծրագիրը կազմակերպում է կոնֆերանս Հայոց ցեղասպանությունից փրկվածներիբ եւ ջուլհակությանը վերաբերող թեմայով: Այդ մասին գրում է «Asbarez»-ը: Միջոցառումը տեղի կունենա մարտի 29-ին Հովիաթթի անվան գրադարանի կոնֆերանսների դահլիճում Հայ գորգագործների միության եւ Լոս-Անջելեսի միավորված հայկական խորհրդի աջակցությամբ:
Մարտի 3-ին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը մասնակցեց Իտալիայի պատգամավորների պալատում ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված գիտաժողովին:
Հալեպում մարտի 8-ի առավոտյան, հրթիռակոծության է ենթարկվել հայաբնակ Նոր Գյուղ թաղամասը: Այս մասին հաղորդում է Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը:
Հայ երգիչ և շոումեն Արամ MP3–ն (Արամ Սարգսյան), ով Հայաստանն է ներկայացնում «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթում, համերգային շրջագայությունը կսկսի Ռուսաստանից։
Հայաստանի նկարիչների միությունում կայացել է «Գարնանային մեղեդի» խորագրով ստեղծագործական ցուցահանդեսի բացումը, որին ներկա է գտնվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամի ֆինանսավորմամբ, հունվարի 30-ից մարտի 7-ը  մարդասիրական օգնության բաշխում է իրականացրել 263 սիրիահայ ընտանիքի (980 մարդու): Սիրիահայերին տրամադրվեցին ձմեռային հագուստ եւ կոշիկ, հիգիենիկ պարագաների փաթեթներ եւ ծածկոցներ:
Մարտի 6-ին տեղի ունեցավ Վարդան Ֆերեշեթյանի` Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի հրատարակությամբ լույս տեսած «Գրահավաք» ժողովածուի շնորհանդեսը:
Շվեյցարիա-Հայաստան միավորման պատվավոր նախագահ Սարգիս Շահինյանն անպատասխանատու է անվանել շվեյցարական Վալե կանտոնի պետական խորհրդի անդամ Օսկար Ֆրեյզինգերի հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Այդ մասին գրում է շվեյցարական «Le Matin»-ը:
Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի նահանգապետ Դեվալ Պատրիկի առաջ քաշած թեկնածությունն Առաջին ատյանի դատարանի գլխավոր դատավորի պաշտոնում մերժվել է նահանգային խորհրդի կողմից՝ Հայոց ցեղասպանության ժխտման կապակցությամբ հակասությունների պատճառով:
Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների համատեքստում Երեւանի քաղաքապետարանը հանդես էր եկել արդեն ավանդական նախաձեռնությամբ, որին հերթական անգամ աջակցել էր Հայաստանի հանրապետական կուսակցությունը:
Ըստ Agos-ի՝ Թուրքական Anadolu լրատվական գործակալությունը Հայաստանի հին մայրաքաղաքներից` Անիի ավերակների մասին լուսանկար է հրապարակել և հայտնել, որ այնտեղ իբր առաջինը բնակություն են հաստատել Սաքայի թուրքերը, և որ Անին հայտնի է իր մզկիթներով: Հոդվածում ընդհանրապես չի նշվում Անիի` հայկական լինելու մասին:
Հայաստանի երիտասարդկան սիմֆոնիկ նվագախումբը կստանա պետական կազմակերպության կարգավիճակ: Այդ մասին որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ: Նոր ոչ կոպերցիոն կազմակերպության հաշվին կփոխանցվի 80 մլն դրամ:
Հայաստանում տեղի կունենա հերթական համահայկական «Իմ Հայաստան» փառատոնը: Որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ:
Հայաստանի մշակույթի նախարարությունը կաջակցի Ռոբերտ Սահակյանցի ստուդիային: Այդ մասին որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ: Ինչպես հայտարարել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, աջակցությունը կուղղվի ստուդիայի վերազինմանը:
Ուկրաինայի հայերը շատ մտահոգ են, թե ինչ է տեղի ունենալու երկրում»: «Ազատության» հետ զրույցում այդ մասին ասել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ, Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը։
Ադրբեջանցիների՝ Խոջալուի ջարդերի մասին քարոզչությունը չի դադարում: Նյու Յորքի փողոցներում և մետրոյում նրանք պաստառներ են տեղադրել, որոնցում կոչ են անում մարդկանց՝ օգնել խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ միաժամանակ նշելով, որ այդ զանգվածային ջարդերը «իրագործողները» հայերն են:
Լեհաստանում հրապարակվել է մենագրություն՝ Լեռնային Ղարաբաղի, Հարավային Օսեթիայի ու Աբխազայի քաղաքական համակարգերի մասին: Մենագրության հեղինակը քաղաքական գիտությունների թեկնածու, հետխորհրդային երկրների հարցերով մասնագետ Ռալֆ Չախորն է:
Ստամբուլի քաղաքացիական գործերով 18-րդ դատարանը բավարարել է «Աշխատավորական» կուսակցության հայցն ընդդեմ Ստամբուլ հայկական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշի։


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННОЙ НИЖЕ ФОРМОЙ ДЛЯ ВЗНОСОВ НА РАЗВИТИЕ САЙТА YERKRAMAS.ORG




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: