մշակույթ
Անիի ավերակներում բարեկարգման աշխատանքներ կտարվեն
Ըստ haber3.com-ի`Կարսի նահանգապետ Էյուփ Թեֆեն ասել է. «Անիի ավերակներում աշխատանքները դարձյալ սկսեցինք: Անին մեզ համար շատ կարևոր է, հատկապես` որպես զբոսաշրջության կենտրոններից մեկը: Անին 3 տարի է, ինչ լքված է: Այժմ, «Փամուքքալե»համալսարանի և թանգարանի տնօրինության մասնակցությամբ, մեր աշխատանքները վերսկսում ենք»: Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունն այս աշխատանքների համար հատկացրել է 110 հազար լիրա: Բարեկարգման աշխատանքները կտևեն մոտ 45 օր:
Վասիլի Գրոսմանի՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ «Բարին ընդ ձեզ» օրագիր-ակնարկը 2013թ.-ի լավագույն գրքերի թվում է
Գրական թղթակից Էյլին Բաթերսբին «Irish Times»-ին տված հարցազրույցում ներկայացրել է 2013թ.-ի փաստագրական գրքերից լավագույնների իր ընտրությունը: Նրա ցուցակում է ընդգրկվել Վասիլի Գրոսմանի՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ «Բարին ընդ ձեզ» օրագիր-ակնարկը, որը թարգմանել են Ռոբերտ եւ Էլիզաբեթ Չանդլերները: 12 լավագույն գրքերի ցուցակում այն գտնվում է երկրորդ հորիզոնականում: Այդ մասին գրում է «Irish Times»-ը:
Կարդացեք նաև
Հայոց ցեղասպանություն
- Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
- Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
- Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
- Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը