«Japonica» ընկերության հիմնադիր Փոլ Ղազարյանը «Greek Reporter»-ի հետ հարցազրույցում բացատրել է իր կողմից հունական պարտատոմսերում մեկ միլիարդ արժողությամբ ներդրման պատճառը եւ պատմել է իր հաշվետու տեխնիկայի մասին, որը Հունաստանին շնորհում է A+ վարկանիշ:
Փոլ Ղազարյանը Հունաստանի հանդեպ թուլություն ուներ դեռ այն ժամանակ, երբ փիլիսոփայություն էր ուսումնասիրում, նա հատկապես սիրում է Պլատոնին: Սակայն «Japonica» ընկերության հիմնադիրը, որի անունը ծագում է այն փողոցի անունից, որտեղ ինքը ծնվել է, գործով է ապացուցել իր սերը՝ դառնալով հունական պարտատոմսերում խոշորագույն ներդրողը: Երբ պարտատոմսերը գնահատվեցին որպես աղբ, շատերը կասկածանքով էին նայում Ղազարյանին, ով միլիարդ դոլլարների դիմաց գնեց դրանք:
Բայց ինչո՞ւ: Պատասխանը կարող է զարմացնել, քանի որ թվում է մեկ այլ մարտահրավեր Ղազարյանի համար: «Մենք միլիարդների դիմաց ընկերություն ենք գնու եւ հիմնավին ձեւափոխում ենք այն: Փետրվարի 27-ին վախճանվեց հայրս: Ես իմ ընկերությունում մեկ տարով արձակուրդ վերցրեցի, որպեսզի հոգ տանեմ նրան: Ուստի երբ կորցրեցինք նրան, ես ինձ հարցրեցի, թե ինչ պետք է անել: Հարցերցի, որտեղ է ամենախոր ճգնաժամը: Հաջորդ առավոտյան իսկ մեկնեցի»,- հայտարարել է նա:
Իհարկե, որպես ներդրող, նա ձգտում էր շահույթի, բայց որտեղ նա տեսավ շահույթը, երբ վարկային կազմակերպությունները թաղել էին Հունաստանին: Ընկերության հիմնադիրը նշել է, որ Հունաստանը վատ հաշվապահական հաշվառման զոհ է ու որպեսզի մարդկանց համոզի իր տեսության ճշմարտացիության մեջ, նա նույնիսկ աշխարհի խոշոր թերթերում քարոզարշավ է ֆինանսավորել, որը կոչվում էր «Հունաստանը A +»:
Ղազարյանն ի եկել էր սկզբանե Հունաստան ընկերություն գնելու մտադրությամբ, բայց զարմացել էր, գիտակցելով, որ տրամաբանական ֆինանսական հաշվետվություններ չկան: Երբ նա սկսել է ուսումնասիրել տնտեսությունը, նա հայտնաբերել է «այն հսկայական տարբերությունները, որ գոյություն ունեն տնտեսական իրականության եւ հաշվապահական հաշվառման միջեւ»:
Նա նաեւ մշակել է հաշվապահական հաշվառման իր սեփական մեթոդը, որում օգտագործվում է «միջազգային շատ խիստ չափանիշներ», եւ այդ է պատճառը, որ նա ասել է՝ Հունաստանի վարկանիշը A + է: «Ես տասնյակ միլիոնավոր դոլարներ եմ ծախսել այս մեթոդը մշակելու համար, ինչը չեն կարող իրականացնել գործակալությունները», - հայտարարել է Ղազարյանը: