Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
քաղաքականությունpolitics
Ապրիլի 24-ին Բրյուսելի Սուրբ Մարիամ-Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ` նվիրված Հայոց մեծ եղեռնի 98-րդ տարելիցին: Պատարագին հաջորդեց ներկաների երթը դեպի Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը: Հուշակոթողի մոտ հոգեւոր հայրերը մատուցեցին ոգեկոչման արարողություն, որին հաջորդեցին Բելգիայի հայ համայնքի կոմիտեի նախագահՄիշել Մամուրյանի եւ ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Եդիգարյանի ելույթները:
Ապրիլի 21-ին Հունաստանի Հանրապետության Աթենք, Սալոնիկ եւ Քսանթի քաղաքներում տեղի ունեցան 1915թ. Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության 98-ամյակի հիշատակի եւ ոգեկոչման միջոցառումներ, որոնք կազմակերպվել էին հունահայ համայնքային կառույցների կողմից՝ Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության մասնակցությամբ:
Ապրիլի 22-ին Կահիրեում տեղի «Շամպոլիոն» ռոթարի ակումբը Հայոց Ցեղասպանության 98–րդ տարելիցին նվիրված միջոցառում անցկացրեց։
Ապրիլի 22-24-ին Ղազախստանի բոլոր 14 հայկական համայնքներում անցկացվեցին 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ:
Լիբանանում անց են կացվում բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին:
Ապրիլի 22-ին Քարդիֆում կայացավ տեղի Հայ Առաքելական Եկեղեցու ծխական խորհրդի կողմից կազմակերպված Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված հուշ-միջոցառում։ Այն տեղի էր ունենում Քարդիֆի Խաղաղության Տաճարում և առաջինն էր՝ Ուելսի եկեղեցու կողմից ապրիլի 24-ը որպես Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելուց ի վեր։ Միջոցառմանը մասնակցեցին և ելույթ ունեցան Ուելսի եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Բերրի Մորգանը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ՀՀ գործերի ժամանակավոր ...
Ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության 98–րդ տարելիցի կապակցությամբ Ուկրաինայում ՀՀ դեսպանության, Ուկրաինայի հայերի միության եւ Կիեւի հայ համայնքի նախաձեռնությամբ Ուկրաինայի Գիտությունների Ազգային Ակադեմիայի քաղաքագիտության եւ ազգագրական ինստիտուտում կայացավ կլոր սեղան` «1915 թ. հայերի ցեղասպանությունը. առանց մոռացության իրավունքի» խորագրով:
Ապրիլի 21-ին մեկնարկեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությունները Կանադայում: Միջոցառումներ տեղի ունեցան Մոնրեալ, Վանքուվեր, Քեմբրիջ, Համիլթոն, Սենտ Կետրինս քաղաքներում:
Ապրիլի 20-ին Լոնդոնում տեղի ունեցավ Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի` Հայոց Ցեղասպանության Ճանաչման Կոմիտեի կողմից կազմակերպված Հայոց Ցեղասպանության տարելիցին նվիրված ամենամյա քայլարշավը։
Ապրիլի 20-ին Գերմանիայում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշ-միջոցառումների շարքը մեկնարկեցին Բեռլինի Հայկական դպրոցի սաները Բեռլինի Կայսեր Վիլհելմի անվան Հիշատակի եկեղեցու մատուռում <<Կոչե'մ ապրողաց>> խորագրով:
Ապրիլի 21-ին Փարիզի հանրահռչակ Աստվածամոր տաճարում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն` Ֆրանսիայի Հայ Կաթողիկե Եկեղեցու հոգեւոր հովիվ Հովհաննես եպիսկոպոս Թեյրուզյանի առաջնորդությամբ:
«Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդը «Ազգային կինո» մրցանակ է շնորհել հեղինակ Րաֆֆի Պողոսյանի «Հայոց ցեղասպանության թաքնված մեղավորները» ֆիլմին: 18 րոպե տևողությամբ ժապավենը բացահայտում է բոլշևիզմի և սիոնիզմի կապը երիտթուրքերի հետ:
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին, Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի գեղատեսիլ ափամերձ այգում` տարիներ առաջ տեղադրված Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակը մարմնավորող Խաչքարի մոտ, 98-ամյա տարելիցի առիթով տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն,  որին  ներկա  էին  բարձրաստիճան  պետական-քաղաքական գործիչներ,   Հոգևոր Հայրեր, դիվանագիտական կորպուսի, Միջազգային կազմակերպությունների, Սլովակիայի հայկական համայնքի ներկայացուցիչ ...
Իրանի խորհրդարանի փոխխօսնակ Աբութորաբիի կողմից գործընկերների, պետական պաշտօնատարների, քաղաքական ու մտաւորական պարսիկ շրջանակների ներկայութեամբ Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթի բարձրաձայնումը բնութագրելի է որպէս աննախընթաց.-
Ապրիլի 19-ին, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» հանձնախմբի նախաձեռնությամբ Հաագայի Մենոնական եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման երեկո:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)