Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Սփյուռք
Եթե ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու՝   միգրանտների դրամական փոխանցումները հարկելու վերաբերյալ առաջարկն ընդունվի էլ, ապա այն չի վերաբերի Մաքսային միության եւ հետագայում էլ Եվրասիական միության կազմում ընդգրկված երկրներից գնացած միգրանտներին:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի Հայերի միության փոխնախագահ Լեւոն Մուքանյանը՝ մեկնաբանելով ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու առաջարկը, որը վերաբերում էր միգրանտների դրամական փոխանցումները հարկելուն, ինչպես նաեւ ծննդաբերության ...
Դեկտեմբերի 18-22-ը Երևանում կանցկացվեն Սերբիայի մշակույթի օրեր:
Զինյալների կողմից սիրիական Հալեպ քաղաքի կենտրոնական թաղամասերի ռմբակոծության արդյունքում դեկտեմբերի 17-ին զոհվել է Նազարեթ Թրեժեյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է լիբանանյան «Ազդակ» հայկական պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
Թուրքիայում գտնվող հունական հին գյուղում՝ Շիրինջեում, ապօրինի շինարարություն կատարելու համար մեղադրվող հայազգի լեզվաբան Սևան Նիշանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: Հրապարակախոս Սարգիս Հացպանյանի խոսքով` Նշանյանին դատապարտել են 2015-ին` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, և որ դա նրան առաջադրված հերթական շինծու մեղադրանքն է:
Yerkir.am-ի հարցազրույցը Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Գասպար Կարապետյանի հետ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեկտեմբերի 17-ի վճռով հաստատեց, որ Հայոց Ցեղասպանության ժխտումը հանցագործություն չէ: Ըստ դատարանի, Լոզանի դատարանի 2007-ի վճիռը` Թուրքիայի բանվորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքի դէմ, հարված է ազատ խոսքի իրավունքին: Փերինչեքն իբրեւ ժխտողական դատապարտված էր շվեյցարական դատարանի կողմից: Այդ մասին ասվում է ՀՅԴ Ֆրանսիայի Հայ Դատի Գրասենյակի եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի տարածած հայտարարության մեջ:
Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովի «Հայաստան. հազարամյակների ճանապարհ» գրքի երկրորդ և երրորդ հատորների շնորհանդեսն է տեղի ունեցել երեքշաբթի Մոսկվայում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունում։
Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում տեղակայված «SAVE Armenian Photograph Archives» նախագիծը «Լույս նախքան մութը. Հայերը նախքան ցեղասպանությունը» անվամբ նոր օրացույց է թողարկել, որը ցույց է տալիս ավելի քանի 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայկական կյանքի բազմազանությունը: Այդ մասին գրում է «The Armenian Weekly»-ն:
ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը երկրի նախագահ Բարաք Օբամային նամակ է հղել՝ խնդրելով Սպիտակ տանը հայ որբերի գորգը տրամադրել Կապիտոլիումի բլրի վրա կայացող միջոցառման ժամանակ ցուցադրելու համար: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:
Հարավային Ամերիկայի հայկական համայնքի գործիչներն ու փորձագետները արձագանքել են Երեւանում արված Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությանը, որն ասել է, որ «1915-ին հայերի արտաքսումն անմարդկային էր»: Այս մասին հաղորդում է Prensa Armenia արգենտինական տեղեկատվական գործակալությունը:
Փարիզ այցելած Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը Հայ առաքելական եկեղեցու ֆրանսիական թեմի՝ հրաժարական ներկայացրած առաջնորդ Նորվան Զաքարյանի հետ իր հարաբերություններն «հայրական» է անվանել հայ-ֆրանսիական «Nouvelles d’Arménie» թերթին տված բացառիկ հարցազրույցում:
Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը դեկտեմբերի 19-ին եւ 21-ին Մոսկվայի Էստրադայի թատրոնում հոբելյանական համերգներ կտա՝ Ջիվան Գասպարյան-կրտսերի, Օսիպովի անվան ժողգործիքների նվագախմբի եւ համաշխարհային լեգենդ, քնարահար Անդրեաս Վոլլենվայդերի նվագակցությամբ:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպմանը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ներկայացուցիչները պահանջել են, որ Թուրքիան չընդգրկվի Եվրամիության կազմում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Արա Թորանյանը:
Թուրքիայի խորամանկ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն օգտագործել է դիվանագիտական բոլոր հնարքները` անցյալ շաբաթ Երևանում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության համաժողովում (ՍԾՏՀ) իր ներկայությունից առավելագույն օգուտ քաղելու համար:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է հակահայ թուրք գործիչ Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)