Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Սփյուռք
Թուրքական Radikal պարբերականի հայտնի սյունակագիր Օրհան Քեմալ Ջենգիզն իր «Եթե Էրդողանը չգնա Հայոց ցեղասպանության հուշարձան...» հրապարակման մեջ անդրադարձել է Թուրքիայի ղեկավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությանը։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ԱՄՆ կատարած այցի ժամանակ հայտարարել է, թե Ստամբուլի քաղաքապետի իրենց թեկնածուն Մուսթաֆա Սարըգյուլն է։
Դեկտեմբերի 1-ին Բեյրութի ՀԲԸՄ «Դեմիրճյան» կենտրոնում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ:
Թուրքիային սահմանակից սիրիական Ռակկա քաղաքում գտնվող հայկական եկեղեցին վերածվել է զինյալների դատական գրասենյակի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Դամասկոսում բնակվող մեր հայրենակից Նազարեթ Էլմաջյանը: Նրա խոսքով` «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող, այլ կերպ ասած` «ԴԱԻՇ» զինված խմբավորումն արդեն գրասենյակ դարձած եկեղեցու լուսանկարը տեղադրել է համացանցում: Լուսանկարում երևում է եկեղեցու մուտքի վրա փակցված սև պաստառը, իսկ դարպասների մոտ պաստառների վրա ընթեռնելի  գրված է` «Իրաքի և Շամի իսլամական ...
Նոյեմբերի 30-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի ռուս-հայկական կազմակերպությունների խորհրդակցություն:
Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինն այցելել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել:
Լիբանանյան Տրիպոլիում բախումները բարեբախտաբար չեն տարածվում  երկրով մեկ, NEWS.am-ի թղթակցին ասաց Լիբանանում հրատարակվող հայկական «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ անդրադառնալով  իշխանամետ եւ հակակառավարական խմբավորումների միջեւ նախօրեին տեղ գտած  բախումներին:
Երկուշաբթի Երևանի Մոսկովյան–Նալբանդյան–Իսահակյան փողոցների խաչմերուկում «Միացյալ Խաչ» հուշարձան է բացվել, որը խորհրդանշում է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը։
Դեկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ հայրապետն իր գրասենյակում ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամներին` Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ. տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական բաժինը:
Նոյեմբերի 30-ին Լոնդոնի Գրինֆորդ Թաուն Հոլ համերգասրահում տեղի է ունեցել ՀՅԴ 123-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցել են Մեծ Բրիտանիայի հայ համայնքի համար աննախադեպ թվով' 500-ից ավելի մեր հայրենակիցներ: Միջոցառման համերգային մասն անց է կացրել հայտնի երգիչ Ռազմիկ Ամյանը:
Հայաստանի քաղաքացիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել դեկտեմբերի 1-ի գիշերը Ռուսաստանի Բրյանսկի շրջանի Դյատկովո քաղաքում: Ծեծկռտուքին մասնակցել է 30 մարդ, որի հետեւանքով 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Մասնակիցներից մեկին վիրավորել էին տրավմատիկ զենքից, երկուսը դանակի հարված էր ստացել, եւս երկուսը տարբեր աստիճանի ծանր մարմնական վնասվածքներ էին ստացել:
Հանրահայտ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին գերմանական «Deutsche Welle»-ին տված հարցազրույցում պատմել է, որ իր տատիկն ազգությամբ հայ է եղել:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումով Բելգիան փոխհատուցման կարգով 40 հազար եվրո է վճարել երկրում ապաստանած հայի ընտանիքին: Հայը մահացել էր անցյալ տարի: Այս մասին գրել է «La Libre Belgique»-ն:
Ավստրալիայի պահպանողական կառավարությունը մտադիր է չեղյալ ճանաչել թշնամության լեզուն արգելող օրենքները՝ հիմնավորելով, որ դրանք ճնշում են խոսքի ազատությունը։ Այդ նախաձեռնությանը դեմ են երկրի մի շարք համայնքներ, այդ թվում՝ հայկականը, գրում է «The New Zealand Herald»-ը։
NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է թուրք վերլուծաբան Օրհան Քեմալ Ջենգիզի հոդվածը, որը հրապարակվել է «Al-Monitor»-ում: Ստամբուլում 2012թ.-ի վերջից ու 2013թ.-ի սկզբից տեղի ունեցան հարձակումներ տարեց հայ կանանց վրա:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)