Թուրքիային սահմանակից սիրիական Ռակկա քաղաքում գտնվող հայկական եկեղեցին վերածվել է զինյալների դատական գրասենյակի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Դամասկոսում բնակվող մեր հայրենակից Նազարեթ Էլմաջյանը: Նրա խոսքով` «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող, այլ կերպ ասած` «ԴԱԻՇ» զինված խմբավորումն արդեն գրասենյակ դարձած եկեղեցու լուսանկարը տեղադրել է համացանցում: Լուսանկարում երևում է եկեղեցու մուտքի վրա փակցված սև պաստառը, իսկ դարպասների մոտ պաստառների վրա ընթեռնելի գրված է` «Իրաքի և Շամի իսլամական ...