Հունիսի 29-ին, Վիրահայոց թեմի և «Հայարտուն» կենտրոնի արտագնա հոգևոր-մշակութային միջոցառումների շրջանակներում, Թեթրիծղարոյի շրջանի Սամշվիլդե գյուղի (ժողովրդի շրջանում՝ Շամշուլդա) 1844 թվականի կառույց «Սուրբ Փրկիչ» եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, մատուցվեց սրբասուրբ Պատարագ: Պատարագին ներկա էին Թբիլիսիից ժամանած «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը, Առաջնորդի խորհրդական Լևոն Իսախանյանը, տեխնոլոգիաների բաժնի ղեկավար Վալերի Բադալյանը, ...