Մայիսի 27-ին, առավոտից Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցին եւ նրա մերձակա տարածքը բուրում էր անուշահոտ վարդով, շնչում էր սայաթնովյան մեղմահունչ երգ ու երաժշտությամբ: Վերստին Վարդատոն էր, վերստին Սայաթ-Նովան ու նրա երգն էր իշխում ամենուր: Եվ առանձնահատուկ էր այս Վարդատոնը, քանզի այն նվիրված էր Սայաթ-Նովա մեծ աշուղի ծննդյան 300-ամյակին, որը տոնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ հովանու ներքո: