Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
������-��������Hay-Dat
Քշիշտոֆ Պենդերեցկին սիրեց հայկական մշակույթը, եւ նրա վերաբերմունքը Հայաստանի հանդեպ նոր գործի ստեղծումն է` Ցեղասպանությանը նվիրված. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց «Երեւանյան հեռանկարներ»փառատոնի հիմնադիր Ստեփան Ռոստոմյանը:
Թուրքիայի ոստիկանությունը հայտարարություն է տարածել հունվարի 19-ին՝ Դինքի սպանության տարելիցի միջոցառմանը ոստիկանների կողմից սպիտակ բրդե գլխարկ կրելու վերաբերյալ։
«Հրանտ Դինքի սպանության 2015-ի հեռանկարին» ոգեկոչման ֆորումի ժամանակ 15 կետանոց պահանջ է ընդունվել: Այս  NEWS.am-ին հայտնեցին  «Արեւմտահայոց Ազգային» համագումարից:
Թուրքական «Աքշամ» պարբերականի լրագրող Օսման Հոքեմենը Twitter-ի իր էջից հայհոյել է Հրանտ Դինքին։
52-ամյա Սվետլանա Մարգարյանը, որն արդեն 21 տարի բնակվում է Հայաստանից դուրս,  Հարավային Հնդկաստանի Պոնդիչերի քաղաքում հետաքրքիր դեպքի է ականատես եղել։ «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության օրը նա իրենց ընտանիքին պատկանող ռեստորանի ճաշարանից հայկական երգի հնչյուններ է լսել։ Խոհանոցից դուրս է վազել ու նկատել, որ երաժշտության ձայնը գալիս է սեղաններից մեկը մոտ նստած կնոջ համակարգչից։
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցի միջոցառմանը սպիտակ բրդե գլխարկներ դրած ոստիկանների հարցով  վարչապետին ուղղված գրավոր հարցադրում է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան։
Թուրքիայի խոշոր հասարակական գործիչներ, հրապարակախոսներ, իրավապաշտպաններ և իրավաբաններ, ինչպես նաև Մեջլիսի մի քանի պատգամավորներ, նախորդ շաբաթ օրը «Հրանտ Դինքի սպանությունը 2015 թվականի հեռանկարում» համաժողովի ժամանակ Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ աննախադեպ հայտարարություն են հրապարակել։
Հրանտ Դինքի սպանության տարելիցի հաջորդ օրը թուրք ազգայնականները կոտրել են Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի կայքը եւ գրություն թողել։
Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Դիարբեքիր քաղաքի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում հունվարի 19-ին հարգել են Հրանտ Դինքի հիշատակը։
Հայ թուրքագետ Արտակ Շաքարյանը չի կարծում, որ ԱՄՆ-ն կճանաչի Հայոց ցեղասպանությունը, որպեսզի պատժի Թուրքիային: Այս մասին նա հայտարարել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն երկրի խորհրդարանին առաջարկ է ներկայացրել, որով պահանջվում է Շիշլիի շրջանում գտնվող փողոցներից մեկը վերանվանել է Հրանտ Դինքի անունով։
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը խստորեն դատապարտում է եւ անընդունելի է համարում Քուրդիստանի հասարակության միության (KCK) գործադիր խորհրդի համանախագահ Բեսե Հոզաթի անհիմն ու վտանգավոր հայտարարությունը այն մասին, որ իբր հայ, հույն եւ հրեա լոբբիստական կազմակերպությունները Թուրքիայի պաշտոնական պետությանը զուգահեռ ընթացող պետություններ են կազմավորել՝ նպատակ ունենալով խանգարել Թուրքիայի ժողովրդավարացումը:
Ստամբուլում Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցին նվիրված սգո միջոցառման ժամանակ մասնակիցների աչքի չի վրիպել, որ կարգը պահպանող ոստիկանները դրել էին սպիտակ բրդե գլխարկներ: Այս փաստը մասնակիցների շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել: Այնուհետ այս թեման սոցկայքերում բուռն քննարկումների առիթ է դարձել, քանի որ Հրանտ Դինքին սպանելու ժամանակ Օգյուն Սամասթը հենց բրդե սպիտակ գլխարկով էր: Twitter-ում մի շարք օգտատերեր գրել են, թե երբ դրսում ջերմաստիճանը +19 է, բրդե գլխարկներ կրելը ցույց է տալիս, որ ոստիկանները ...
Թուրքիայի տարբեր քաղաքներում Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցին տեղի են ունեցել սգո եւ բողոքի միջոցառումներ, որոնցից գլխավորը տեղի է ունեցել Ստամբուլում:
Թուրքիայում բանավոր պատմության նախագծի շրջանակներում լույս է տեսել Ցեղասպանության ժամանակ Անկարայի հայերի հետ տեղի ունեցած դեպքերի մասին պատմող գիրք։


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
QIWI CARD – 4890 4947 6891 1455
Карта Тинкоф – 5534 2000 3633 0587