Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
մշակույթ
Կյանքի 59-րդ տարում մահացել է անվանի հայ դիրիժոր Արամ Ղարաբեկյանը: Մշակույթի նախարարությունից հայտնեցին, որ Արամ Ղարաբեկյանը հանկարծամահ է եղել Միացյալ Նահանգներում:
Հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը Հայաստանում, ինչպես և աշխարհի շատ երկրներում, նշվում է Հին Նոր Տարին՝ բավականին ինքնուրույն և ամանորյա արձակուրդների հմայքը երկարացնող տոնը։ Ավելին՝ այդ օրը տոնը չի նշանավորվում ավանդական ամանորյա պատրաստություններին բնորոշ իրարանցումով և ցայտնոտով։
Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը, ինչպես եւ խոստացել էր տարեվերջյան ասուլիսում, թե երիտասարդ ստեղծագործողներին ամեն կերպ աջակցելու են, արդեն իսկ խոսքը գործի է վերածել. միության երիտասարդական մասնաճյուղը կազմակերպում է երիտասարդ կոմպոզիտորների«Resonance» փառատոնը:
Վաշինգթոնում Արթուր Սաքլերի անվան պատկերասրահում անցակցվում է անհատական ցուցահանդես՝ «Ֆոկուսի մեջ. Արա Գյուլերի Անատոլիան». ներկայացվել է մոտ 20 սեւուսպիտակ լուսանկար, որոնցում պատկերված են Թուրքիային հայտնի տեսարժան վայրերը: Այդ մասին գրում է «The Washington Post»-ը:
Տասնամյակներ առաջ Երեւանում Ալ. Սպանդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնում ձեւավորվել էր լավ ավանդույթ: Համաշխարհային ճանաչում ունեցող սփյուռքահայ երգիչները, ինչպիսին են Լուսին Ամարան, Լիլի Չուգասզյանը, Արա Բերբերյանը, Անաիս Պոզապալյանը ու Կարպիս Զոբյանը, հրավիրվում էին հյուրախաղերի: Այսօր եւս ուրախալի է հայ բեմում լսել սփյուռքահայ կատարողներին:
Ասում են, որ երաժշտությունը դուրս է գալիս մշակույթների, ռասաների ու ազգությունների շրջանակներից: Ամերիկայի հայկական համայնքի դեպքում հայկական երաժշտությունը սերունդներով է անցել՝ խորհրդանշելով պատերազմի, սպանդի ու օտարացման  պայմաններում մշակույթի գոյատեւումը: Այս մասին գրում է «The Arab American News»-ը:
Ամերիկյան «Los Angeles Times» թերթը հոդված է նվիրել  հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին նրա 75-ամյա հոբելյանի առթիվ՝ նրան անվանելով Հայաստանի ամենահայտնի կոմպոզիտոր: Ինչպես գրում է «Los Angeles Times»-ը, կամերային երաժշտության «Դիլիջան» խումբը հունվարի 12-ին Լոս-Անջելեսում կներկայանա նրա ստեղծագործություններով:
ԱՄՆ-ում լույս է տեսել Էնդի Թակակջյանի առաջին՝ «Դժոխքի կուրացնող արեւը» վեպը՝ տիրադների եւ հիշողությունների հետաքրքիր ձուլվածք, որտեղ գերազանցապես նկարագրվում է Լոս Անջելեսի բնակիչների իրական կյանքը: Գլխավոր հերոսը պարադոքսալ եւ անզուսպ հայ Հարրի Աշիկյանն է: Այս մասին գրում է «Asbarez»-ը:
Հայոց ցեղասպանությանը նվիրված «Մորս ձայնը» ֆիլմը հունվարի 12-ին կցուցադրվի Այրվայնի միջազգային կինոփառատոնի շրջանակում: Ինչպես հաղորդում է «Արմնեպրես»-ը՝ հղում կատարելով «Ասպարեզ» պարբերականը, ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի կունենա քննարկում սցենարի հեղինակ և համապրոդյուսեր Քեյ Մուրադյանի հետ:
Հայաստանի կառավարությունը 2014 թվականին նախատեսում է երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցնել անվճար տասներկու​ամյա (ներառյալ մասնագիտական) կրթության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ կառավարության 2014 թվականի գերակայություններից է դպրոցներում փորձարկում անցած դասագրքերն ուսուցիչներից ստացված կարծիքների հիման վրա հեղի​նա​կային խմբի կողմից լրամշակել և խմբագրել, ինչի արդյունքում կլինեն որակյալ դասագրքեր: Կիրականացվի նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորում, կներդրվի ուսումնական ...
Թուրքական «Hurriyet Daily News»-ը ներկայացրել է ձյունով ծածկված Անիի լուսանկարների շարք՝  «Հին հայկական Անի քաղաքը ձյան ծածկոցի տակ» վերնագրով:
Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների շրջանակում դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 8-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կազմակերպված «Ճանապարհորդություն դեպի Սուրբ ծնունդ» խորագրով միջազգային փառատոնին մասնակցել է նաեւ Մոսկվայում Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչությունը: Մոսկվայի տարբեր հատվածներում բացված ամանորյա շուրջ 34 տոնավաճառների շարքում «Հայաստան» տոնավաճառը մոսկվացիներին ու Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի հազարավոր հյուրերին ներկայացել է իր առանձնահատկությամբ ու ինքնատիպ: Ի դեպ, փառատոնին մասնակցել ...
«Երևանյան հեռանկարներ» XV հոբելյանական միջազգային երաժշտական փառատոնը կբացվի հունվարի 16–ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով` լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու և նվագախմբի ղեկավար Էդուարդ Թոփչյանի խմբավարությամբ։
Ջազ-դաշնակահարուհի Մաշա Ղարիբյանը մտադիր է նվաճել Փարիզը: Թողարկելով Mars անվանումով իր առաջին ալբոմը՝ դաշնակահարուհին դարձել է ֆրանսիական ջազային բեմի 2013 թվականի հայտնությունը: Հայտնի Bratsch խմբի հիմնադիրներից Դան Ղարիբյանի դուստր Մաշան կատարում է երաժշտություն, որը միավորում է հայկական եւ ամերիկյան երաժշտությունը՝ made in Brooklyn, ֆոլկ, Ուիլյամ Բլեյք եւ Կոմիտաս:
Հինգշաբթի լրանում է Կկինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի (1924-1990) ծննդյան իննսունամյակը։


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)