Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
հասարակություն
Ստամբուլի հայ ճարտարապետների ցուցահանդեսն այժմ օնլայն հասանելի է Թուրքիայի ճարտարապետության  թանգարանի կայքում:
Ստամբուլահայ հայտնի երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուի նոր «Սեր» անունը կրող ալբոմում տեղ գտած «Այս գիշեր» տեսահոլովակը ցուցադրվել է թուրքական CNNturk-ի եթերով։
Լիբանանում ձեւավորված կոալիցիոն կառավարության կազմում ընդգրկվել է հայ Հարություն Նազարյանը, ով նշանակվել է էներգետիկայի ու ջրային պաշարների նախարարի պաշտոնում: Այդ մասին հաղորդում է Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» հայկական թերթը:
Թուրք հայտնի գրող Այշե Քուլին հայկական «Ակոս»-ին ուղարկած նամակում մասնակի ներողություն է հայցել իր մտքերը հեռուստաեթերով սխալ շարադրելու համար։
Հայաստանում մինչև տարեվերջ կմեկնարկի Չինաստանից դուրս ամենամեծ չինական դպրոցի շինարարական աշխատանքները: Դպրոցի շինարարական, բնապահպանական, ճարտարապետական հետազոտություններն արված են Չինաստանից եկած մասնագետների կողմից: Այդ մասին փետրվարի 15-ին հրավիրած ասուլիսին նշեց ՀՀԿ արտաքին կապերի գծով փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ շինաշխատանքները նախատեսվում է ավարտել 1.5- 2 տարում: «Նպատակ կա` կառուցել Չինաստանից դուրս ամենամեծ դպրոցը, որտեղ չինարեն կուսումնասիրեն: ...
Փետրվարի 17-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա հայկական ազգային երաժշտական գործիք բաս քանոնի շնորհանդեսը: Գործիքի շնորհանդեսին կմասնակցեն մանկավարժական համալսարանի քանոնահարների խումբը, Թովմաս Պողոսյանի «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլը և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը: Կներկայացվի նաև բաս քանոնի մասին պատմող 7 րոպեանոց ֆիլմ:
Այս տարի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տանիքը կհիմնանորոգվի. այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:
Փետրվարի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի նախասրահում Տեառնընդառաջ և Սուրբ Սարգիս զորավարին նվիրված եկեղեցական տոների առթիվ տեղի ունեցավ «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որին մասնակցում էր շուրջ 30 սիրիահայ ձեռներեց: Ցուցահանդեսին ներկայացված էին սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, զարդեր, հրուշակեղեն և այլն:
Ստամբուլի Սամաթիա թաղամասում Ստամբուլահայ Մարիցա Քյուչուքի սպանության գործով հերթական դատական նիստի ժամանակ սպանվածի փաստաբանը դատարանին է ներկայացրել դեպքի վայրում հայտնաբերված վիրահատական դանակ եւ պահանջել ներկայացնել այն փորձաքննության։
Փետրվարի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Տեառնընդառաջի տոնը։
ՌԴ Պերմի երկրամասում ադրբեջանցի Էլդանիս Մամեդովը եւ Ազար Աքբարովը դատապարտվել են երկարամյա ազատազրկման՝ Սոլիկամսկի ճարտարապետ Օլգա Կարապետյանին սպանելու համար: Առաջինը խիստ ռեժիմի գաղութում 15 տարվա ազատազրկման է դատապարտվել, երկրորդը՝ 23:
Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, փետրվարի 13-ին, ընդունել է նկարիչ Ռաֆայել Մելիքյանին՝ Մեգալին եւ պարգեւատրել նախարարության «Արշիլ գորկի» մեդալով՝ սփյուռքում հայկական արվեստը տարածելու եւ ճանաչելի դարձնելու, իր ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման գործում ներդրում ունենալու, ինչպես նաեւ գեղանկարչության   ոլորտում ստեղծագործական հաջողություններ ունենալու համար:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հայոց ցեղասպանության խնդրի հետ կապված հայտարարությունների նմանություններն ու տարբերությունները NEWS.am-ին մեկնաբանել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Լոռի-Բերդի հայկական խաչքարը Նյու Յորքի «Metropolitan» արվեստների թանգարանում ցուցադրվելու է մինչեւ 2017թ: Պատմամշակութային հուշարձանի ժամանակավոր դուրսբերման ժամկետը երկարաձգվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ:
Մոսկվայի Սոլյանկա փողոցում գտնվող պատկերասրահում բացվել է հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը»ցուցադրությունը՝ նվիրված 90-ամյակին, որտեղ կարելի է տեսնել նրա ֆիլմերն ու ձեռքի աշխատանքները:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)