ՌԴ Պերմի երկրամասում ադրբեջանցի Էլդանիս Մամեդովը եւ Ազար Աքբարովը դատապարտվել են երկարամյա ազատազրկման՝ Սոլիկամսկի ճարտարապետ Օլգա Կարապետյանին սպանելու համար: Առաջինը խիստ ռեժիմի գաղութում 15 տարվա ազատազրկման է դատապարտվել, երկրորդը՝ 23:
Երկու մարդասպաններն էլ՝ 27-ամյա Ազար Աքբարովը եւ 46-ամյա Էլդանիս Մամեդովը Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ են:
Տղամարդիկ մեղավոր են ճանաչվել պատվերով սպանություն իրագործելու մեջ:
Դատարանը պարզել է, որ Մամեդովին է դիմել անհայտ պատվիրատու եւ առաջարկել փողի դիմաց սպանել ճարտարապետին: Որպես քիլլեր Մամեդովն ընտրել է իր ծանոթ նախկին հատուկջոկատային Ազար Աքբարովին, որն էլ Օլգա Կարապետյանին սպանել է վերջինիս տան շքամուտքում: Մարդասպանն արդեն կրում է պատիժը սպանության եւ զենքի ապօրինի պահպանման համար, հայտնում է 59.ru-ն:
Ատենակալների միաձայն որոշմամբ ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել, Մամեդովին դատապարտել են 15, Աքբարովին՝ 23 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում: