Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
հասարակություն
Հրանտ Դինքի սպանության տարելիցի հաջորդ օրը թուրք ազգայնականները կոտրել են Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի կայքը եւ գրություն թողել։
Հունվարի 27-ին՝ ժամը 19.00, Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հայտնի հայազգի սովետական կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիեւին նվիրված համերգ: Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական Երիտասարդական նվագախմբի կատարմամբ կհնչեն մեծանուն կոմպոզիտորի Ջութակի կոնցերտը և կոմպոզիտորի՝ հայտնի և սիրված կինոնկարների համար գրված մեղեդիները։
Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Դիարբեքիր քաղաքի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում հունվարի 19-ին հարգել են Հրանտ Դինքի հիշատակը։
Հայ թուրքագետ Արտակ Շաքարյանը չի կարծում, որ ԱՄՆ-ն կճանաչի Հայոց ցեղասպանությունը, որպեսզի պատժի Թուրքիային: Այս մասին նա հայտարարել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, քամանչահար, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանը 2013թ. նոյեմբերի 14-29-ը Կոմիտասի 144-ամյակին նվիրված համերգային ծրագրով հանդես եկավ Արգենտինայում:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն երկրի խորհրդարանին առաջարկ է ներկայացրել, որով պահանջվում է Շիշլիի շրջանում գտնվող փողոցներից մեկը վերանվանել է Հրանտ Դինքի անունով։
Հայերի հանդեպ թշնամություն եւ ատելություն սերմանող ամենահայտնի թուրքական Akit պարբերականի դեմ Ֆեթհուլլահ Գյուլենի կրոնական համայնքի ներկայացուցիչներ 60 դատական հայց են ներկայացրել։
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը խստորեն դատապարտում է եւ անընդունելի է համարում Քուրդիստանի հասարակության միության (KCK) գործադիր խորհրդի համանախագահ Բեսե Հոզաթի անհիմն ու վտանգավոր հայտարարությունը այն մասին, որ իբր հայ, հույն եւ հրեա լոբբիստական կազմակերպությունները Թուրքիայի պաշտոնական պետությանը զուգահեռ ընթացող պետություններ են կազմավորել՝ նպատակ ունենալով խանգարել Թուրքիայի ժողովրդավարացումը:
Ստամբուլում Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցին նվիրված սգո միջոցառման ժամանակ մասնակիցների աչքի չի վրիպել, որ կարգը պահպանող ոստիկանները դրել էին սպիտակ բրդե գլխարկներ: Այս փաստը մասնակիցների շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել: Այնուհետ այս թեման սոցկայքերում բուռն քննարկումների առիթ է դարձել, քանի որ Հրանտ Դինքին սպանելու ժամանակ Օգյուն Սամասթը հենց բրդե սպիտակ գլխարկով էր: Twitter-ում մի շարք օգտատերեր գրել են, թե երբ դրսում ջերմաստիճանը +19 է, բրդե գլխարկներ կրելը ցույց է տալիս, որ ոստիկանները ...
Թուրքիայի տարբեր քաղաքներում Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցին տեղի են ունեցել սգո եւ բողոքի միջոցառումներ, որոնցից գլխավորը տեղի է ունեցել Ստամբուլում:
Ավստրալիայում բրիտանացի ներգաղթյալների հոսք նկատվել էր 70-ական թվականներից հետո: Այդ մասին գրում է ավստրալիական «The Herald Sun»-ը: Ներգաղթի ու սահմանահին պաշտպանության դեպարտամենտի տվյալների բացառիկ վերլուծությունը պարզել է, որ Ավստրալիան այս տասնամյակում 290 հազար ներգաղթյալ կընդունի Մեծ Բրիտանիայից՝ երկու անգամ ավել, քան 90-աкաններին:
Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Սենատի նախագահ Դարել Սթեյնբերգը հայտարարել է, որ Սենատի հաջորդ նախագահ, ամենայն հավանականությամբ, կդառնա սենատոր Քեւին դե Լեոնը: Այդ մասին գրում է «Asbarez»-ը՝ վկայակոչելով «The Sacramento Bee»-ին:
Թուրքիայում բանավոր պատմության նախագծի շրջանակներում լույս է տեսել Ցեղասպանության ժամանակ Անկարայի հայերի հետ տեղի ունեցած դեպքերի մասին պատմող գիրք։
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը» կհրատարակի 36 հատորներից կազմված մատենաշար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 17-ին հրավիրված ասուլիսում հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանը հայտնեց, որ մինչ 2015 թվականը իրենք կհրատարակեն մատենաշարի 2-3 հատորներ:
Հալեպում գտնվող հայկական եկեղեցիների և գերեզմանատների շուրջ 2500 հայկական արձանագրությունների մասին տեղեկատվությունն ու լուսանկարներն ամփոփվել են  Րաֆֆի Քորթոշյանի «Հալեպի արձանագրությունները» բացառիկ գրքում: Հունվարի 17-ին հրավիրված ասուլիսում Քորթոշյանը պատմեց, որ գիրքը գրելու գաղափար ունեցել է դեռ 2004 թ-ին, երբ դեռ Հալեպում էր:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)