Հունվարի 28-ը Ազգային բանակի օրն է` Հայաստանի ամենակարեւոր եւ սիրված օրերից մեկը: Այսօր հայ ժողովուրդը եւս մեկ անգամ հիշում է նրանց, ովքեր հիմք դրեցին Զինված ուժերին, հարգանքի տուրք է մատուցում հանուն հայրենիքի զոհվածների հիշատակին, ինչպես նաեւ շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր ծառայել են եւ շարունակում են ծառայել եւ իրենց ավանդը ներդնել հայկական պետության գոյության գլխավոր գրավականներից մեկի զարգացմանը: