Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
հասարակությունsociety
Թուրքական մամուլը փետրվարի 28-ին հաստատել է պատմական Զերզիֆան ամրոցում հնագետների կողմից հայերի զանգվածային գերեզման գտնելու տեղեկությունը:
Ֆրանսիայի Վալանս քաղաքում հայկական Սուրբ Սահակ եկեղեցում, մարտի 2-ին, հոգեհանգստյան կարգ կկատարվի՝ սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին:
Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում՝ անմիջապես Քաղավիացիայի  գլխավոր վարչության շենքում, տեղակայված է Քաղավիացիայի թանգարանը։
Արցախի Հանրապետության Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար` Նարինե Աղաբալյանը Հունաստան կատարած իր եռօրյա այցի ընթացքում, ներկա գտնվեց “Հայ-հույն բարեկամության միության” կողմից կազմակերպված, “Հայաստան - Արցախ` Մեկ ազգ, մեկ պայքար” միջոցառմանը, Հունաստանի խորհրդարանում հանիպում ունեցավ “Հայաստան - Հունաստան խորհրդարանական բարեկամության խմբի” նախագահության հետ և այցելեց համայնքի տարբեր կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումներին:
Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Պավել Կոգանը մարտի 14–ին Երևանում ելույթ կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։
Ամերիկյան Մերիլենդ նահանգի Բեթեսդա քաղաքում 83 տարեկան հասակում վախճանվել է ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտների վարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր Ալբերտ  Քափիքյանը: Այդ մասին գրում է «Asbarez»-ը: Բժիշկ Քափիքյանը հայտնաբերել էր նորովիրուսը եւ մեծ աշխատանք էր տարել, որի արդյունքում ի հայտ էր եկել առաջին արտոնագրված ռոտավիրուս  բացիլը: 45 տարի նա գլխավորում էր ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտների ալերգիայի եւ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի ինֆեկցիոն հիվանդությունների ...
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը արտահայտել է իր խորին անհանգստությունը՝ կապված Փերինչեքի գործի հետ՝ հիշեցնելով, որ Շվեյցարիայի Դաշնային դատարանը ու Ազգային խորհուրդը հստակորեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ որպես պատմական փաստ, գրում է «Nouvelles d'Arménie»-ն:
Հակոբյանների ընտանիքն ապրել է Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում եւ ստիպված է եղել լքել այն, քաղաքում 1988-ի փետրվարին հայ բնակչության ջարդերի հետեւանքով:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում փետրվարի 28-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է Համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին` Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի ուղեկցությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Փետրվարի 27-ին Նյու Յորքի ՀԲԸՄ-ի կենտրոնատեղիում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանու ներքո կայացավ Աննա Աստվածատուրյան-Թըրքոթթի գրքի շնորհանդեսը:
Ըստ «Ակօս»-ի` Քադըքոյի Արամյան-Ունջույան տարրական դպրոցի ուսուսչուհի Եվգինե Ինջիդուզենը հայերեն բանաստեղծությունների գիրք է հրատարակել: Ինջիդուզենը Արամյան-Ունջույան տարրական դպրոցի տնօրեն Լերնա Քարաքութուքի հետ այցելել է «Ակօս»-ի խմբագրություն և հայտնել, որ ուրախ է հրատարակել այնպիսի ստեղծագործություններ, որոնք մայրենի լեզուն երեխաների համար ավելի սիրելի կդարձնեն:
Սևան Նիշանյանը իր ֆեյսբուքյան էջում, որը ղեկավարում է նրա ընկեր Ալի Նեսինը, գրել է. «Սևան Նիշանյանի փաստաբանը զանգեց ու ասաց, որ տրամադրությունը բավական բարձր է: Փակ բանտ տեղափոխվելու պատմությունը հետևյալն է` բաց բանտում գտնվելու ժամանակ  պետական պաշտոնյայի իբր վիրավորելու մեղադրանքով` բանտի տնօրինությունը նրան դատապարտել է: Ըստ տնօրինության` նա, ով դատապարտվում է տնօրինության կողմից, ենթարկվում է 6 ամիս փակ բանտում անցկացնելու պատժին: Այսինքն` պատժին պատիժ է գումարվում: Հակաճառելու դեպքում 6 ամիսը ...
Մոսկվայում փետրվարի 28-ին հարգել են Սումգայիթի ջարդերի հայ անմեղ զոհերի հիշատակը: Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում պատարագ է մատուցվել 1988թ. Ադրբեջանի ԽՍՀ-ում փետրվարի 27-29-ին իրենց տներում անմարդկային ջարդերի զոհ դարձած հարյուրավոր անմեղ հայերի հիշատակին, նաեւ ծաղկեպսակներ են դրել:
Երեւանում փետրվարի  28-ին տեղի է ունեցել երթ՝ դեպի 1988թ սումգայիթյան ջարդերի զոհերին նվիրված խաչքար, որը գտնվում է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)