Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
����������������������������society
Թուրքիայի Դիարբեքիրի քաղաքի GreenPark հյուրանոցի դիմաց նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան անհայտ անձիք ձայնային ռումբեր են նետել, որոնք չեն պայթել: Այդ հյուրանոց հաջորդ օրը պետք է ժամաներ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչի հետ եւ կապված էր ռումբեր նետելու փաստը: Ռումբեր նետելու պահին հյուրանոցի դիմաց են գտնվել ցուցահանդեսի մասնակցող Հայաստանի պատվիրակության անդամներից մի քանիսը:
Թուրքիան նախազգուշացրել է Ավստրալիային հետագա քայլեր չձեռնարկել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցում, որպեսզի խուսափեն փոխադարձ հարաբերություններում ու 2015թ.-ին Գալիպոլիի իրադարձությունների 100-ամյակի առթիվ միջոցառման ժամանակ խափանումներից: Այդ մասին գրում է «The Sydney Morning Herald»-ը: Ի պատասխան ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Բարի Օ’Ֆարելը հայտարարել է, որ ցավալի է, երբ Գալիպոլիի իրադարձությունների 100-ամյակը ծառայեցվում է քաղաքական նպատակներին:
Հայաստանի ապագան կախված է երիտասարդներին օգնելուց: Նման կարծիք է հայտնել ամերիկյան գործարար եւ բարերար Ռենդի Սապահ-Գուլյանը, գրում է «The Armenian Weekly»-ն: «Մեր հիմնադրամի նպատակն է հայկական երիտասարդությանը անմիջականորեն առնչվող ծրագրերի լայն սպեկտրի ստեղծումը: Կարծում ենք՝ բոլոր հասարակություններում երիտասարդությունը հիմքն է, որի վրա կարելի է շոշափլի եւ ամուր ինչ-որ բան ստեղծել»,- ասել է Սապահ-Գուլյանը:
Դոնեցկի մարզային խորհրդի պատգամավոր Նիկոլայ տոկարսկին առաջարկել է 2013-2015թ. միջոցառումների ցանկում ներառել նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:
«Ակօս» թերթի լրագրող Ույգար Գյուլթեքինը խոսել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիայի նախապատրաստությունների մասին:
Թուրքիայում իսլամացած հայերի խնդիրը այսօր դարձել է հանրության համար լուրջ քաղաքական խնդիր: Այդ մասին` նոյեմբերի 16-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը՝ խոսելով իսլամացած հայերի հիմնախնդիրների մասին:
Ամերիկյան Մասաչուսեթս նահանգում Ուոթերթաունի միջին դպրոցի հայկական ակումբն ամեն տարի միջոցներ է հավաքում, որպեսզի բժիշկներ ուղարկի Հայաստանի հեռավոր գյուղեր: Այս տարի նոյեմբերի 17-ին այն կազմակերպել էր կինոցուցադրություն, որպեսզի այդ նպատակով գումար հավաքի: Այդ մասին գրում է «Watertown Patch»-ը:
«Երաժշտությունն անիվների վրա» միջոցառմամբ, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն ու Երեւանի պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը տոնական իրարանցում էին ստեղծել բուհերի տարածքներում ու քաղաքում։
Գիտությունների ազգային ակադեմիայում, այսօր՝ նոյեմբերի 15-ին, մեկնարկել է Երիտասարդ հայ արվեստաբանների 8-րդ գիտական նստաշրջանը։ Այն կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Նստաշրջանն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող «Աջակցություն երիտասարդ գիտնականներին» ծրագրի շրջանակներում։ Գիտական նստաշրջանը նվիրված է ԳԱԱ հիմնադրման 70-ամյակին։
Կրասնոդարի ”Խաչքար” կրթական կենտրոնը երկարամյա ուսումնական աշխատանքի և պրպտումների արդյունքում ստեղծել է ռուսական միջավայրի հայկական մեկօրյա դպրոցների համար հայոց լեզվի ուսումնական ձեռնարկներ՝ կրտսեր, միջին և բարձր տարիքային խմբերի համար։
Շվեյցարիայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր՝ նոյեմբերի 15-ին, հանդիպել է Շվեյցարիայի նախագահ, անվտանգության հանձնաժողովի նախագահ Ուլի Մաուրերի հետ եւ քննարկել երկկողմ հարաբերություններին, ԵՄ-ի հետ Հայաստանի գործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը, հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Թուրքիայում հերթական անգամ հայերի գերեզմանների դեմ վայրագություններ են հայտնի դարձել։
Արևմտյան Հայաստանի Կեսարիա քաղաքի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին մոտ 40 տարի է, ինչ օգտագործվում է որպես սպորտային սրահ:
Yerkir.am-ը տեղեկացրել է, որ անցած շաբաթ Կ.Պոլսում տեղի ունեցան Սոցինտերնի ժողովները, որին ներկա էին Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչները:
Երկօրյա ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողովի ընթացքում, որը մեկնարկել է այսօր՝ նոյեմբերի 15-ին,  ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, ավելի քան 70 ուսանողներ կներկայացնեն ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի (ԸՎ) առաջին երեք հիմնական կոմիտեների (առաջին կոմիտե՝ Զինաթափման եւ միջազգային անվտանգության, երկրորդ կոմիտե՝ Տնտեսական եւ ֆինանսական եւ երրորդ կոմիտե՝ Սոցիալական, մարդասիրական եւ մշակութային) աշխատանքի դերախաղը: Խորհրդաժողովի օրակարգի հարցն է «Իրավիճակը Սիրիայում»:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)