Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
ԱՄՆUSA
Քալիֆորնիա նահանգի Նորթրիջ քաղաքում Հայկական հետազոտությունների համալսարանի ծրագիրը կազմակերպում է կոնֆերանս Հայոց ցեղասպանությունից փրկվածներիբ եւ ջուլհակությանը վերաբերող թեմայով: Այդ մասին գրում է «Asbarez»-ը: Միջոցառումը տեղի կունենա մարտի 29-ին Հովիաթթի անվան գրադարանի կոնֆերանսների դահլիճում Հայ գորգագործների միության եւ Լոս-Անջելեսի միավորված հայկական խորհրդի աջակցությամբ:
Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի նահանգապետ Դեվալ Պատրիկի առաջ քաշած թեկնածությունն Առաջին ատյանի դատարանի գլխավոր դատավորի պաշտոնում մերժվել է նահանգային խորհրդի կողմից՝ Հայոց ցեղասպանության ժխտման կապակցությամբ հակասությունների պատճառով:
Ադրբեջանցիների՝ Խոջալուի ջարդերի մասին քարոզչությունը չի դադարում: Նյու Յորքի փողոցներում և մետրոյում նրանք պաստառներ են տեղադրել, որոնցում կոչ են անում մարդկանց՝ օգնել խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ միաժամանակ նշելով, որ այդ զանգվածային ջարդերը «իրագործողները» հայերն են:
Հարավային Ամերիկայի հայ համայնքը Արգենտինայում եւ Ուրուգվայում շարք հանդիպումներ է կազմակերպել Շվեյցարիայի ներկայացուցիչների հետ՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման կապակցությամբ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը եւ Դեյվիդ Չիչիլինեն հանդես են եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում հայերի ջարդերը, նաեւ զորակցություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման ժողովրդավարական իրավունքին: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Ամերիկայի Հայ դատի գրասենյակից:
Լոս Անջելեսի Վուլլենդ-Հիլլզ ու Տարզանա շրջանների բիզնես-շրջանակներում լավ հայտնի Վարանդ Մաջարյանն առաջադրվում է լոսանջելեսյան Էնսինո շրջանի մունիցիպալ խորհրդում: Քվեարկությունը տեղի է ունենալու մարտի 16-ին-ին, գրում է «Asbarez» պարբերականը:
Ի պատասխան ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից այս օրերին Խոջալուի դեպքերի առնչությամբ սանձազերծված քարոզչական արշավի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, ի թիվս այլ քայլերի, տարածել է նաեւ հայտարարություն, որը լայնորեն տարածվել է ամերիկյան առաջատար լրատվական գործակալությունների կողմից:
Հայ ռեժիսոր Արա Արուշի «Որսորդ» կարճամետրաժ ֆիլմը լավագույնն է ճանաչվել Մանհեթենի միջազգային կինոփառատոնի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, ասվում է ժապավենի` Facebook սոցիալական ցանցի էջում։
Ամերիկյան Մերիլենդ նահանգի Բեթեսդա քաղաքում 83 տարեկան հասակում վախճանվել է ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտների վարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր Ալբերտ  Քափիքյանը: Այդ մասին գրում է «Asbarez»-ը: Բժիշկ Քափիքյանը հայտնաբերել էր նորովիրուսը եւ մեծ աշխատանք էր տարել, որի արդյունքում ի հայտ էր եկել առաջին արտոնագրված ռոտավիրուս  բացիլը: 45 տարի նա գլխավորում էր ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտների ալերգիայի եւ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի ինֆեկցիոն հիվանդությունների ...
Փետրվարի 27-ին Նյու Յորքի ՀԲԸՄ-ի կենտրոնատեղիում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանու ներքո կայացավ Աննա Աստվածատուրյան-Թըրքոթթի գրքի շնորհանդեսը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս  ՈՒորլիքը նույնպես հիշում է Սումգայիթի դեպքերը:
Ամերիկյան Հարավային Դակոտա նահանգի Ներկայացուցիչների պալատը  մերժել է հակահայկական բանաձեւի նախագիծը, որի ետեւում կանգնած էր Ադրբեջանը: Այդ մասին NEWS.am-ին հաղորդել են Ամերիկայի Հայ դատի գրասենյակի(Արեւմտյան շրջան) մամուլի ծառայությունից:
Սենատոր Ջոն Մակքեյնը վառ օրինակ է, թե ինչպես են Միացյալ Նահանգների պաշտոնյաները շատ հաճախ սխալ գնահատում արտաքին ճգնաժամերը, համարելով, որ որևէ երկրում ժողովրդավարություն հաստատելու լավագույն միջոցը ԱՄՆ-ի կողմից զանգվածային ռմբակոծությունն ու ներխուժումն է:
Փետրվարի 23-ին Վաշինգտոնի Հայ Առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում ԱՄՆ արևելյան ափի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորությամբ մատուցվեց պատարագ և տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ԼՂՀ ներկայացուցչության աշխատակիցներ, ինչպես նաև ամերիկահայ համայնքի հարյուրավոր անդամներ:
Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի օրենսդիր ժողովի անդամներ Ադրին Նազարյանն ու Քաչո Աչաջյանը նոր օրինագիծ են առաջարկվել Քալիֆորնիայի դպրոցներում Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցման վերաբերյալ: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)