Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
երեխաներ
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը, հանդիսանալով «Բարի սամարացի» միջազգային կազմակերպության Էնելթի խորհրդի լիարժեք անդամ, Թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախաձեռնությամբ եւ կազմակերպության Վրաստանի համակարգող Մերաբ Օրագվելիձեի հետ համագործակցությամբ , նախորդ տարիների նման, այս տարի եւս Սուրբ ծննդյան նվերներ բաժանեց Վրաստանի երեխաներին : Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում դեռեւս ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնակատարության ժամանակ մեկնարկած ...
Ուզբեկիստանի Հայկական մշակութային կենտրոնի վարչությունը Հանրապետական միջազգային մշակութային կենտրոնի հետ միասին կազմակերպել են Տաշկենտ քաղաքի թիվ 21 «Մեհրիբոնլիք» մանկատանը բարեգործական ակցիա՝ հանպատրաստից սարքած համերգով, որում ելույթ են ունեցել «Ուրարտու» պարային անսամբլը եւ մանկատան սաները:
ՀՀ սփյուռքի նախարարության ջանքերով Սփյուռքի հայկական համայնքում առաջին անգամ կազմակերպվեցին հայկական պարային կոլեկտիվների պարուսույցների վարպետության դասընթացներ Հայրենիքից մեկնած պարուսույցի կողմից:
Մենք կանոնավորապես տեղեկացնում ենք մեր ընթերցողներին Պյատիգորսկում ապրող Խաչատուր Խաչատրյանի բուժման համար դրամամիջոցների հավաքման մասին: Բուժումը շարունակվում է եւ բավականին հաջող ընթանում: Երեխայի վիճակի մեջ դրական դինամիկա է նկատվում, շնչառությունը հանգիստ է դարձել՝ առանց խռխռոցի, խզզոցի եւ հեւոցի: Խաչատուրիկը շարունակ (կարճ ժամանակով) այցելում է մանկապարտեզ, որտեղ նրան սիրում են, խաղում նրա հետ եւ որտեղ նա բոլորի ուշադրության կենտրոնում է գտնվում: Լոգոպեդի հետ ամենօրյա պարապմունքների շնորհիվ, ...
Կրասնոդարի երկրամասում ապրող իննամյա Զինա Սիմոնյանը Իսրաելում շտապ վիրահատության կարիք ունի: Վայր ընկնելու եւ ոտքը լուրջ վնասելու պատճառով աղջկա մոտ ուռուցք էր առաջացել, որի հետեւանքը դարձել էր սարսափելի ախտորոշում՝ ձախ ազդրի ոսկորի դիստալային բաժնի օստեոսարկոմա: Զինան արդեն անցել է Իսրաելում բուժման առաջին փուլը, բայց նրա ծնողների ունեցած գումարը բավական էր միայն բուժման այդ փուլն անցնելու համար: Այժմ նա քիմիոթերապիայի կուրս է ստանում Բլոխինի անվան Մոսկվայի մանկական ուռուցքաբանական ինստիտուտում: ...
Տաշկենտի Միջազգային դպրոցում (ՏՄԴ), որտեղ սովորում է 40 երկրից մոտ 400 երեխա, նշվել է ՄԱԿ-ի օրը, որի շրջանակներում անցկացվել Հայաստանի ներկայացումը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, առանձին սենյակում տեղավորվել էին հայ դեկորատիվ-կիրառական արվեստի ապրանքներ, Հայաստանի և հայերի մասին պատմող տարբեր տեսակի տպագիր արտադրանք:
Նոյեմբերի 5-ին Արմավիրում խաչքարի բացումից և Հայ Առաքելական Եկեղեցու Հարավային Ռուսաստանի թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսիսյանի կողմից կատարված օծման արարողությունից հետո Ռուսաստանի հայերի միության տեղի մասնաճյուղը հայերենի ուսուցչուհի Հասմիկ Այվազյանի հետ միասին կազմակերպել է բաց դաս՝ «Խաչքարը Հայաստանի հին խորհրդանիշն է» թեմայով:
Կիևի հայ համայնքը ստացել է հայոց լեզվի, գրականության և պատմության նոր դասագրքեր, ինչպես նաև մեթոդական նյութեր՝ հայ կիրակնօրյա դպրոցների աշակերտների և ուսուցիչների համար: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը՝ հղում կատարելով Կիևի հայ համայնքին, դասագրքերը ուղարկվել են Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության կողմից՝ հայ Սփյուռքի դպրոցներին աջակցության նպատակով իրականացվող պետական մշակութային ծրագրի շրջանակներում:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)