Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
ՖրանսիաFrance
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մտադիր է համոզել բոլոր եվրոպական երկրներին` օրենք ընդունել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին. գրում է թուրքական Hurriyet օրաթերթը:
Աթենքի «Հայաստան» լրատու ցանցը, վկայակոչելով իրանական «Ալ Ալեմ» լրատվական կենտրոնը, տեղեկացնում է, որ Ալժիրի վարչապետ Ահմեդ Օյահյան հունվարի 7-ին` մամուլի ասուլիսի ժամանակ, խոսքն ուղղելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ասել է. «Մեր թուրք գործընկերներին խորհուրդ ենք տալիս, որ մեր արյունը առեւտրի առարկա չդարձնեն»:
Ֆրանսայի Ազգային ժողովին քվեարկած օրինագիծը միջազգային, ֆրանսական, թրքական, ազրպեյճանական, հայկական եւ արաբական լրատուամիջոցներու լուսարձակներուն տակ է ընդգծված ձեւերով: Այդ լրահավաքն ու մանավանդ վերլուծական հոդվածներուն մոտեն հետեւելու անհրաժեշտությունը ինքզինք կպարտադրե հետագա զարգացումները նախանշելու առումով:
Եթե մետասանաերորդ պահուն կացություն փոխող որեւէ հիմնական միջամտություն չըլլա, ապա Ֆրանսայի Ազգային ժողովին քննարկման եւ քվեարկումի կդրվի պաշտոնական Փարիզի կողմե ճանչցված ցեղասպանություններու ժխտումի քրեականացման օրինագիծը: Անգարան խուճապի մատնված ըլլալու երեւույթներ կդրսեւորե: Ի հարկե պարագայական հակազդեցություններ չեն ցուցաբերված դրսեւորումները: Թրքական զանգվածային լրատուամիջոցներու թողարկած լրատվություններու տեսակն ու բովանդակությունը որոշ չափով կնախանշեն թրքական հակազդեցության ընդհանուր ուղղ ...
ֆրանսայի նախագահական ընտրություններու նախօրյակին, ընտրական նկատառումներե մեկնած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու խոստումները բազմակողմանի են: Ավելի ճիշդը, երկկողմանի, եթե նկատի ունենանք, որ այս հարցին վրա կեդրոնացումը կբաժնվի գործող նախագահին եւ Ընկերվարական կուսակցության նախագահական թեկնածու Ֆրանսվա Հոլանտի միջեւ:
Այսօր Փարիզի Սեւր թաղամասում սկսվում է Արեւմտահայերի երրորդ համաժողով կոչվող միջոցառումը: Առաջին երկուսը տեղի են ունեցել, համապատասխանաբար, 1917 եւ 1918 թթ.: Բայց, ինչպես նման ցանկացած համահայկական միջոցառում, այս մեկը եւս դատապարտված է տապալման: Նման միջոցառումները կազմակերպվում են ազգային միասնության կարգախոսներով, մեր շահերը միասնաբար ներկայացնելու, միասնությամբ հաղթելու հայտարարություններով, բայց արդյունքը մշտապես լինում է նույնը՝ այն թշնամանք ու անվստահություն է ստեղծում, որը չեզոքացնելու համար ...
Նոյեմբերի 9-ին Ն.Ի. Լոբաչևսկու անվան Նիժնի Նովգորոդի պետական համալսարանում (ՆՆՊՀ) կայացել է «Հայկական Սփյուռքի դերը Ֆրանսիայի Հանրապետության քաղաքական գործընթացում» թեմայով Լուսիկ Կրտյանի թեկնածուական դիսերտացիայի պաշտպանությունը:
Ֆրանսայի նախագահ Նիքոլա Սարքոզիի այցելութիւնը Հայաստան-Վրաստան-Ազրպէյճան կը շարունակէ գրաւել ինչպէս հայկական, այնպէս նաեւ շահագրգռուած կողմերուն եւ յատկապէս թրքական լրատուական, հասարակական եւ պետական շրջանակներուն ուշադրութիւնը: Ակներեւ է Հայաստանի եւ կովկասեան միւս հանրապետութիւններուն միջեւ Սարքոզիի տուած այցելութեան տարողութեան տարբերութիւնը` թէ՛ տեւողութեան եւ թէ՛ բովանդակութեան առումներով: Այս դիտարկումի առաջին կէտն է:
Ֆրանսայի նախագահ Նիքոլա Սարքոզիի այցելութիւնը Հայաստան-Վրաստան-Ազրպէյճան կը շարունակէ գրաւել ինչպէս հայկական, այնպէս նաեւ շահագրգռուած կողմերուն եւ յատկապէս թրքական լրատուական, հասարակական եւ պետական շրջանակներուն ուշադրութիւնը: Ակներեւ է Հայաստանի եւ կովկասեան միւս հանրապետութիւններուն միջեւ Սարքոզիի տուած այցելութեան տարողութեան տարբերութիւնը` թէ՛ տեւողութեան եւ թէ՛ բովանդակութեան առումներով: Այս դիտարկումի առաջին կէտն է:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
QIWI CARD – 4890 4947 6891 1455
Карта Тинкоф – 5534 2000 3633 0587