Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
ԱդրբեջանAzerbaijan
Ադրբեջանցիների՝ Խոջալուի ջարդերի մասին քարոզչությունը չի դադարում: Նյու Յորքի փողոցներում և մետրոյում նրանք պաստառներ են տեղադրել, որոնցում կոչ են անում մարդկանց՝ օգնել խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ միաժամանակ նշելով, որ այդ զանգվածային ջարդերը «իրագործողները» հայերն են:
Մարտի 4-ին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Ռուբեն Գալիչյանի “Азербайджанские историко-географические фальсификации” ռուսալեզու գրքի շնորհանդեսը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը եւ Դեյվիդ Չիչիլինեն հանդես են եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում հայերի ջարդերը, նաեւ զորակցություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման ժողովրդավարական իրավունքին: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Ամերիկայի Հայ դատի գրասենյակից:
Ռուս-ուկրաինական հարաբերությունների խորապատկերի վրա լուսարձակները  տեղաշարժեր են արձանագրում եւ կենտրոնացման արագ փոփոխություններ են կատարում, իրադարձությունների միջավայրային տեղափոխումների անմիջական զուգահեռականությամբ։ Մայդանը համեմատաբար ստվերում է մնացել այս օրերին Ղրիմի վրա աշխարհաքաղաքական ուշադրության շատ արագ սեւեռման պատճառով։
Մարտի 3-ին Ստոկհոլմի Սերյելս Թորյ հրապարակում Շվեդիայում հայկական միությունների համադրող կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ տեղեկատվական ակցիա եւ մոմավառություն՝ նվիրված Սումգայիթի ջարդերի 26-րդ տարելիցին։
Ի պատասխան ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից այս օրերին Խոջալուի դեպքերի առնչությամբ սանձազերծված քարոզչական արշավի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, ի թիվս այլ քայլերի, տարածել է նաեւ հայտարարություն, որը լայնորեն տարածվել է ամերիկյան առաջատար լրատվական գործակալությունների կողմից:
Մարտի 2-ին Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում, Բաթումի ավագանու, բաթումահայության, վրաց հասարակայնության ներկայացուցիչների առջև Աջարիայի հոգևոր առաջնորդ Արարատ քահանա Գումբալյանի կողմից անցկացվեց  ոգեկոչման կարգ, որից հետո եկեղեցու բակում գտնվող խաչքարի առջև տեղի ունեցավ ծաղկեփնջերի զետեղման արարողություն՝ ի հիշատակ Սումգայիթյան ջարդերի տասնյակ անմեղ զոհերին:
Մարտի 2-ին Ստրասբուրգի Սուրբ Մադլեն կաթոլիկ եկեղեցում Տեր Վաչե քահանա Հայրապետյանի կողմից մատուցվեց հոգեհանգստյան պաշտոն՝ նվիրված 1988թ-ի փետրվարի Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին։
Փետրվարի 28-ին Վարշավայի Սադիբա թաղամասում գտնվող «Հայկական այգում» տեղադրված խաչքարի մոտ Լեհաստանում հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանի կողմից կատարվեց հոգեհանգստյան կարգ` նվիրված Սումգայիթի եղեռնագործության զոհերի և հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին:
Ֆրանսիայի Վալանս քաղաքում հայկական Սուրբ Սահակ եկեղեցում, մարտի 2-ին, հոգեհանգստյան կարգ կկատարվի՝ սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին:
Հակոբյանների ընտանիքն ապրել է Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում եւ ստիպված է եղել լքել այն, քաղաքում 1988-ի փետրվարին հայ բնակչության ջարդերի հետեւանքով:
Փետրվարի 27-ին Նյու Յորքի ՀԲԸՄ-ի կենտրոնատեղիում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանու ներքո կայացավ Աննա Աստվածատուրյան-Թըրքոթթի գրքի շնորհանդեսը:
Մոսկվայում փետրվարի 28-ին հարգել են Սումգայիթի ջարդերի հայ անմեղ զոհերի հիշատակը: Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում պատարագ է մատուցվել 1988թ. Ադրբեջանի ԽՍՀ-ում փետրվարի 27-29-ին իրենց տներում անմարդկային ջարդերի զոհ դարձած հարյուրավոր անմեղ հայերի հիշատակին, նաեւ ծաղկեպսակներ են դրել:
Երեւանում փետրվարի  28-ին տեղի է ունեցել երթ՝ դեպի 1988թ սումգայիթյան ջարդերի զոհերին նվիրված խաչքար, որը գտնվում է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)