նորություններ/news
Մոսկվայում հարգել են Սումգայիթի ջարդերի հայ անմեղ զոհերի հիշատակը
Մոսկվայում փետրվարի 28-ին հարգել են Սումգայիթի ջարդերի հայ անմեղ զոհերի հիշատակը: Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում պատարագ է մատուցվել 1988թ. Ադրբեջանի ԽՍՀ-ում փետրվարի 27-29-ին իրենց տներում անմարդկային ջարդերի զոհ դարձած հարյուրավոր անմեղ հայերի հիշատակին, նաեւ ծաղկեպսակներ են դրել:









