նորություններ/news
Երևանում մարտի 1–2–ը կանցկացվի կիմոնոյի ցուցադրություն, իկեբանայի և սումի–է-ի տեխնիկայի վարպետության դասընթացներ
Ճապոնացի վարպետ Յամադա սենսեյը մարտի 1–2–ը Երևանում կանցկացնի կիմոնոյի ցուցադրություն, իկեբանա պատրաստելու և սումի–է նկարելու տեխնիկայի վարպետության դասընթացներ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է «Հիկար» հայ–ճապոնական գիտակրթական մշակութային կենտրոնի փոխնախագահ Լուսինե Թանգյանը։








