նորություններ/news
Երևանում առաջին անգամ կներկայացվեն իրանցի հինգ ժամանակակից նկարիչների աշխատանքները
Երևանում մարտի 13–ին իրանցի հինգ ժամանակակից նկարիչների ցուցահանդես կկազմակերպվի, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությանն առընթեր Մշակութային կենտրոնի մամուլի ծառայությունից։









