Լուրեր
Արխիվ

Ամենա սիրված

նորություններ/news

Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում

Ապրիլի 24-ին Փարիզում՝ Կոմիտասի հուշարձանի մոտ, կայացավ բազմամարդ հավաք` նվիրված Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին: Հավաքին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Վենսան Պեյոնը, Ֆրանսիայի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, Ֆրանսիայի տարբեր քաղաքներից ժամանած քաղաքապետեր, ֆրանսահայ կառույցների ղեկավարներ եւ հազարավոր ֆրանսահայեր:

2 րոպե
նորություններ/news

Անապա քաղաքի Հայկական ազգային մշակույթի կենտրոնը դարձել է 20 տարեկան

Կրասնոդարի երկրամասի Անապայի շրջանում գործող Ն.Ա. Իսպիրյանի անվան Հայկական ազգային մշակույթի կենտրոնը (ՀԱՄԿ) դարձել է 20 տարեկան: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, հոբելյանին նվիրված հանդիսավոր ժողովը անցկացվել է «Արին-Բերդ» մշակութային կենտրոնում, որը գտնվում է Անապայի մոտերքի հայկական գյուղերից մեկում՝ Հայկաձորում (Ռուսաստանում ընդունված պաշտոնական գրաձեւը Հայ-Կոձոր է):

2 րոպե
նորություններ/news

Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» և Օրհան Փամուկի «Իմ անունն է Կարմիր» գրքերն առաջին անգամ հայերեն կհրատարակվեն 2014 թ.–ին

Իտալացի հայտնի գրող Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» (Il nome della Rosa, 1980) լեգենդար վեպը, ինչպես նաև Նոբելյան մրցանակի դափնեկիր, թուրք գրող Օրհան Փամուկի «Իմ անունն է Կարմիր»  (Benim adım Kırmızı, 1998) վեպն առաջին անգամ հայերեն կհրատարակվեն 2014 թվականին, հայտնեց գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը։

2 րոպե

Կարդացեք նաև

Հայոց ցեղասպանություն

Ամենա սիրված

վիդեո օրվա