նորություններ/news
Հանդիպում Հալեպից և Դամասկոսից ժամանած սիրիահայ երեխաների հետ
Օգոստոսի 15-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Հանքավանի «Հասմիկ» ճամբար` հանդիպելու իրենց ամառային հանգիստը Հայրենիքում անցկացնող Հալեպից ժամանած սիրիահայ շուրջ 150 պատանիների ու աղջիկների հետ: Ճամբար էին այցելել նաև օրեր առաջ Դամասկոսից ժամանած և Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում հանգստացող 120 սիրիահայ երեխաները: