Ադրբեջանական դիվանագետները հերթական անգամ հիստերիկա են սարքել՝ տեսնելով Ուկրաինայում հրատարակված «Հայկական խոհանոց» գիրքը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ խոհարարական բաղադրատոմսերի հավաքածուի մեջ «ադրբեջանական ավանդական խոհանոցի մի շարք կերակրատեսակներ ներկայացված են որպես հայկական»: Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանությունը վերուղարկել է Ուկրաինայի խոհարարական Կենտրոնին և գիրքը հրատարակած հրատարակչությանը Ադրբեջանի ազգային խոհարարական կենտրոնի ղեկավար Թաիր Ամիրասլանովի նամակը, որում նա փորձում է ապացուցել անապացուցելին, այսինքն՝ այն, որ ադրբեջանցիները ունեն սեփական ազգային խոհանոց, որն արժանի է խոհարարական բաղադրատոմսերի հավաքածուներում հիշատակված լինելու:
Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող տեղեկության մեջ չի ճշտվում, թե որ կերակրատեսակների մասին է խոսքը, բայց, անշուշտ, նրանք ի նկատի ունեն տոլման և այլ հանրածանոթ և նախասիրված հայկական կերակրատեսակներ, որոնք, ինչպես կարելի է կռահել, սիրված են նաև իրենց՝ ադրբեջանցիների կողմից: Հասկանալի է դառնում պայքարը, որը մղոում է Ադրբեջանի դիվանագիտությունը հայ խոհարարական բաղադրատոմսերի հավաքածուների դեմ, որոնք հրատարակվում են ամբողջ աշխարհում: Չէ՞ որ եթե տոլման և այդ գրքերում նշված այլ կերակուրները հայկական են, ադրբեջանցիների համար դրանք ուտելն արգելված է՝ գաղափարախոսության տեսակետից: Բայց այդ դեպքում ի՞նչ է նրանց մնում ուտելու: Այո, ճիշտ է՝ միայն արոտավայրերում աճող խոտը:
Ուղիղ ասենք. «Հայկական խոհանոցի» դեմ պայքարը անշնորհակալ գործ է, որովհետև ադրբեջանական դիվանագիտությունը պարզապես ի վիճակի չէ հետևել այդ բնագավառում նոր գրքերի հրատարակմանը: Չէ՞ որ միայն Կրասնոդարի երկրամասում այս տարվա ընթացքում հրատարակվել է յոթ տարբեր հավաքածուներ՝ պարունակող հայկական խոհանոցի բաղադրատոմսեր, և բոլոր այդ գրքերը բեսթսելլեր են դարձել: Իսկ այդ պայքարի անհեռանկար լինելուն որպես լավագույն ապացույց է ծառայում Կրասնոդարի ադրբեջանական սրճարաններից մեկի ճաշացուցակը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է կերակրատեսակի անունը՝ «Հայկական տոլմա»: