Еркрамас

Среда, 08 февраля 2023 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Սոչիի հայերը ռուս պատգամավորներին կոչ են արել հետեւել ֆրանսիացի գործընկերների օրինակին

11.01.2012   
  
просмотры: 1959


Սոչիի հայերը դիմել են Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներին` ֆրանսիացի գործընկերների օրինակին հետեւելու կոչ անելով: Այն է` 1915-22թթ. Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված ֆաշիստական գործողությունները եւ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունել:

Նման նախաձեռնությամբ ելույթ է ունեցել վերջերս ստեղծված «Սոչիի հայերի միություն» (առաջնորդ` Վալերի Թորոսյան) կազմակերպությունը: Հունվարի 10-ին կայացած ժողովի ժամանակ որոշում էր ընդունվել սոչիաբնակների ստորագրահավաք սկսելու մասին: Այն պետք է իրականացվի 2 ուղղությամբ` ՌԴ-ի Պետդումա եւ Սոչիի քաղաքային խորհուրդ, հաղորդում է Ռուսաստանում հայերի թերթի տեղեկատվական կենտրոն «Երկրամաս»-ը:

ՌԴ-ի Պետդումային ուղղված կոչում ռուսական օրենսդիրներին կոչ է արվում հետեւել իրենց ֆրանսիացի գործընկերների օրինակին` ընդունելով 1915-22թթ. Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված ֆաշիստական գործողությունները եւ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք:

«Սոչիի հայերի միությունը» (ՍՀՄ) հանդես է եկել նաեւ հայկական կազմակերպություններին եւ Ռուսաստանում հայկական լրատվամիջոցներին ուղղված առաջարկությամբ, ըստ որի` նրանց կոչ է արվում աջակցել սոչիաբնակների նախաձեռնությանը եւ միանալ Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներին ուղղված ստորագրահավաքին: Առաջարկվում է ստորագրահավաք կազմակերպել նաեւ Ռուսաստանի Դաշնության մյուս շրջաններում: ՍՀՄ-ն կարծում է, որ եկել է համառուսական մակարդակով այնպիսի կառույցի ստեղծման ժամանակը, որը կզբաղվի Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված միջոցառումների համակարգմամբ: Ինչպես նաեւ, ՍՀՄ-ն վստահ է, որ Ռուսաստանում հայկական հասարակական եւ տեղեկատվական կազմակերպությունները եւս այդ կարծիքին են:

Սոչիում գտնվող «Ժողովրդական հիշողություն» (Արթուր Գեւորգյան) հասարակական կազմակերպության եւ Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի (Տիգրան Թավադյան) ղեկավարները եւս մասնակցել են ժողովին եւ աջակցել ՍՀՄ-ի նախաձեռնությանը:

Ստորեւ բերվում են ՌԴ-ի Պետդումա եւ Սոչիի քաղաքային խորհուրդ ուղղված կոչերի տեքստերը: Ստորագրահավաքին մասնակցել ցանկացողները համապատասխան ստորագրության թերթիկ ստանալու եւ «Սոչիի հայերի միության» հետագա գործողությունների համակարգման համար պետք է դիմեն հետեւյալ հեռախոսահամարով` (862) 270-90-80, էլեկտրոնային հասցե` tv3varm@mail.ru կամ «Երկրամաս» թերթի խմբագրություն (861) 267-17-98, էլեկտրոնային հասցե`info@yerkramas.org :

ՌԴ-ի Պետդումայի նախագահ Ս. Ե. Նարիշկինին

«Եդիանայա Ռոսիա» կուսակցության ղեկավար Ա. Յ. Վորոբյովին

Կոմունիստական կուսակցության խմբակցությանը ղեկավար Գ. Ա. Զյուգանովին

Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վ. Վ. Ժիրինովսկուն

«Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության նախագահ Ս. Մ. Միրոնովին

Հանձնաժողովների ղեկավարներին

Ռուսաստանի Դաշնության հարգելի պատգամավորներ

1915-22 թթ. Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Այն ողբերգություն է ոչ միայն մի ժողովրդի, որի ուզում էին ոչնչացնել, այլեւ ամբողջ մարդկության համար: Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին ազգերի ոչնչացման հիտլերյան ծրագիրը հնարավոր դարձավ այդ թվում նաեւ 20-րդ դարասկզբի հայ ազգի ողբերգության մոռացության մատնվելու պատճառով: Պատահական չէ ֆաշիզմի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի խոսքը Լեհաստան ներխուժելու նախօրեին. «Պատերազմում մեր նպատակը թշնամու ֆիզիկական գոյության ոչնչացումն է… Միայն այդպես մենք կգրավենք մեզ անհրաժեշտ տարածքը: Ով է այսօր հիշում հայերի ոչնչացման մասին...»:

Ռուսաստանը առաջին երկրներից է, ով ճանաչել եւ դատապարտել է 1915-22թթ. Օսմանյան Թուրքիայում կատարված Հայոց Ցեղասպանությունը: Այդ փաստը մեզ` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներիս համար մեծ հպարտություն է:

Սակայն ժամանակը ցույց է տալիս, որ սերնդափոխությունը եւ պատմական փաստերը վերանայման ենթարկող կառույցների ազդեցությունը հանգեցնում է նրան, որ ռուսական հասարակության մեջ սկսում են ի հայտ գալ ինչպես Թուրքիայում Հայոց ցեղասպանության, այնպես էլ եվրոպական ժողովուրդների նկատմամբ իրականացված ֆաշիստական գործողությունների իրագործման կասկածներ:

Ցեղասպանությունը պատմական երեւույթ չէ, որի վերաբերյալ կարող են լինել տարբեր կարծիքներ: Ցեղասպանությունը հանցագործություն է, որին պետք է հաջորդի պատիժը, իսկ դրա չիրագործման դեպքում` դատապարտումը, որի նպատակներից մեկը ապագայում նման հանցագործությունից խուսափելն է: Ինչպես գրել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Է. Վիզելը, ժխտումն ընդունելը հավասարազոր է զոհերին երկրորդ անգամ սպանելուն: Դրա գիտակցումը բերեց նրան, որ ՄԱԿ-ն ընդունեց Ցեղասպանության մասին կոնվենցիա, իսկ Եվրախորհուրդը ռասիսզմի, խտրականության եւ մերժման դեմ որոշում ընդունեց: Հայոց ցեղասպանության ժխտումը, Հոլոքոստը եւ նացիզմի հանցագործություններն այսուհետ հավասարազոր են Ֆրանսիայում եւ կդատապարտվեն նույն պատժով:

ՌԴ նախորդ գումարման Պետդումայում դիտարկվում էր նացիզմի եւ ֆաշիզմի համար քրեական պատասխանատվության վերականգնումը` ազատազրկման կամ տուգանքի տեսքով: Անհրաժեշտ ենք համարում վերադառնալ այդ օրինագծի դիտարկմանը` նոր խմբագրությամբ, հաշվի առնելով 1915-22թթ. Օսմանյան Թուրքիայիի իրագործած ցեղասպանությունը հայերի նկատմամբ: Հայոց ցեղասպանության ներառումն օրինագծում ոչ միայն անմեղ զոհերի հիշատակի հարգանքի տուրք կդառնա, որոնք ոչնչացվել են նաեւ Ռուսաստանին հավատարմություն պահելու համար, այլեւ կհամապատասխանի ՌԴ Պետդումայի «Հայ ժողովրդի 1915-1922թթ. ցեղասպանության դատապարտման մասին» հայտարարությանը, որն ընդունվել է 1995թ. ապրիլի 14-ին եւ ՌԴ պետդումայի «Հայոց ցեղասպանության 90-ամյակի մասին» հայտարարությանը` ընդունված 2005թ. ապրիլի 22-ին: Մենք համոզված ենք, որ Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության եւ Երկրորդ աշխարհամարտում նացիստների իրականացրած ոճրագործությունների քրեականացումը կնպաստի ռուսական հանրության մեջ արդարության եւ մարդասիրության սկզբունքների ամրապնդմանը:

Սոչիի քաղաքային ժողովի նախագահ Ա.Ն. Լուցիկին

Սոչիի քաղաքային ժողովի պատգամավորներին

Սոչիի քաղաքային ժողովի հարգելի պատգամավորներ

մոտենում է 1915-1922թթ. Օսմանյան Թուրքիայի կողմից հայ բնակչության հանդեպ իրագործած ողբերգության հերթական տարելիցը: Թուրքիայի իշխանությունների կազմակերպած Ցեղասպանության հետեւանքով զոհվել են ոչ միայն երկու միլիոն հայեր, դրանից բացի հարյուր հազարավորները փախստական են դարձել եւ ապաստան գտել Ռուսաստանի տարածքում, մասնավորապես` Կուբանի սեւծովյան ափին:

Հայ ժողովրդին իր պատմական հայրենիքում ֆիզիկապես ոչնչացնելու նպատակը պանթուրքիզմի Մեծ Թուրանի գաղափարների իրագործման նպատակն էր հետապնդում, համաձայն որի Թուրքիան ընդգրկելու էր Միջին Ասիայից մինչեւ Բալկաններ ընկած տարածքը, ներառյալ Պովոլժիեն, Ուրալը, Ղրիմը, Հյուսիսային եւ Հարավային Կովկասը: Այդ ողբերգական իրադարձությունները մարդկության դեմ գործած սահմռկեցուցիչ ոճրի նախաբանը դարձան, որոնցով լի էր ХХ դարը: Բայց, միեւնույն ժամանակ, դրանք մեծ վեհանձնության եւ հայ-ռուսական եղբայրության վառ ապացույց դարձան: Ռուս զինվորներն ու կուբանցի կազակները կրծքով պաշտպանեցին հավատակիցներին` փրկելով մարդասպանների յաթաղանից:

Հարկ ենք համարում նշել, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ եվրոպական գերտերությունները դեռեւս 1915թ. Թուրքիայի գործողությունները որակեցին իբրեւ «մարդկության դեմ գործած ոճիր», իսկ մեր օրերում արդեն ՌԴ Պետդուման երկու անգամ (1995 եւ 2005թթ.) 1915-1922թթ. իրադարձությունները ցեղասպանություն որակող ամրագրումներ ընդունեց: Դուման նաեւ ընդունել է, որ հայերի բնաջնջումը կատարվել է նաեւ Ռուսաստանի փլուզման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նկատառումով:

Ապրիլի 24-ը ամբողջ աշխարհի հայերի համար Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:

Հարգարժան պատգամավորներ, դիմում ենք ձեզ խնդրանքով, որպեսզի նիստերից մեկում ձեր վերաբերմունքն արտահայտեք Թուրքիայի կողմից 1915-1922թթ. իրականացրած Հայոց ցեղասպանության կապակցությամբ` համապատասխան ձեւակերպումներ ընդունելով:

Հայերը Սոչիում բնակվում են դրա հիմնադրումից ի վեր եւ մեծ ավանդ են ներդնում քաղաքի զարգացման բոլոր բնագավառներում, նաեւ կազմում են քաղաքային ժողովի պատգամավորների կորպուսի 20% -ը: Հուսով ենք, որ հայերը եւ նրանց պատմական հիշողությունը կարժանանան հարգալից վերաբերմունքի:

Վստահ ենք, որ ձեր ընդունած որոշումը կնպաստի միջազգային խաղաղությանը եւ քաղաքի քաղաքացիական համերաշխությանը, ինչպես նաեւ ընտրողների աչքում կբարձրացնի պատգամավորական կորպուսի հեղինակությունը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Теги: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Ռուսաստան/Russia, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННОЙ НИЖЕ ФОРМОЙ ДЛЯ ВЗНОСОВ НА РАЗВИТИЕ САЙТА YERKRAMAS.ORG





На главную



Еркрамас в социальных сетях
Загрузка...

Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

23:39 Работающим в России гражданам Армении ужесточат условия
23:27 Азербайджанские вандалы продолжают осквернять память Героев Советского Союза
23:11 Израильский телеканал об азербайджано-израильских военных отношениях
08:17 По какому праву арсеняны делят армян на "приоритетных" и не очень?
08:13 Парламент Арцаха осуждает заявление депутата от партии Пашиняна
00:31 Бакинские «герои-экологи» или Несколько фактов из новейшей истории Азербайджана
23:58 Анкара выставила счет и требует предоплаты
23:53 Плинко – превосходный способ развлечься после трудовых будней
22:29 Стартовал Всемирный молодежный конгресс Дашнакцутюн
22:27 57-й день блокады Арцаха: Не менее 5100 человек потеряли работу и источник дохода
22:17 Преимущества коробок из гофрокартона обеспечиваются его характеристиками
21:58 Винтовые сваи 325 мм по цене производителя
02:46 Конкурс по Арменоведению продолжится в рамках клуба «Арменистика»
19:17 «Миацек Айер» против саморекламы: Главное - принести пользу Родине
17:36 «Сыны Кубани»: Артур Егинян вызвал огонь на себя, спасая своих бойцов
17:20 Спортивные бутылки со стильной печатью: красиво и практично
04:46 Алиевский режим - абсолютное зло для своей страны, региона и всего цивилизованного мира
03:53 Армяне Краснодара отметили праздник Святого Саркиса
03:41 Еврейские экстремисты «воюют» не только с армянскими церквями, но с христианством вообще
03:34 И казарма, и бордель, причем одновременно
03:27 53-й день блокады: Институт Лемкина выпустил новое предупреждение о Геноциде
02:39 В гостях у Союза армян России – покоритель высочайших вершин мира Артур Карапетян